Արցախում տեղի է ունեցել պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
INTERNATIONAL NEWSԱրցախի Հանրապետությունում տեղի է ունեցել պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ–աշխատակազմի ղեկավար Արայիկ Լազարյանը քննարկման է ներկայացրել ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստում քննարկելուն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



