Yerevan, 23.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որ ամսին եք ծնվել. ավելի ճշգրիտ բնութագիր դուք չեք կարդացել

LIFE

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Հունվար։ Միշտ պատրաստ եք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Բնավորությամբ լիդեր եք, քանի որ ծնվել եք տարվա առաջին ամսին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատում քաոս է, դուք հանգիստ եք։ Սովոր եք ամեն ինչ մանրամասն մտածել, ուշադիր եք մանրուքների նկատմամբ։ Հունվար ամսին ծնված մարդիկ առանձնահատուկ գնահատում են բարությունն ու ազնվությունը, հանգստությունն ու հարմարավետությունը գերադասում են աղմուկից, մշտական տոնից։ Պաշտում եք սիրելը և ձեզ հրաշալի եք զգում, երբ որևէ նոր բան եք իմանում։

Փետրվար։ Եթե ծնվել եք փետրվար ամսին, նշանակում է՝ ուրախ, սիրող և բավական պրագմատիկ մարդ եք։ Սիրում եք ժպտալ և ամենուր տարածում եք ձեր ուրախությունը։ Մարդկանց մեջ միայն լավն եք տեսնում։ Վստահությունն ու պարտականությունների կատարումը շատ կարևոր են ձեզ համար։ Այդ պատճառով էլ ամեն հնարավոր բան անում եք՝ մտերիմներին չհիասթափեցնելու համար. կատարում եք տրված խոստումները։ Կարելի է վստահել այս ամսին ծնված անձանց, քանի որ ցանկացած առաջադրանք կատարելիս ներդնում են ողջ ուժերը։ Բարի են, առատաձեռն։ Սիրում են նոր ծանոթություններ ձեռք բերել, միևնույն ժամանակ գնահատում են միայնակ անցկացրած ժամանակը։ Գնահատում եք կարգուկանոնն ու մաքրությունը։ Մշտապես բացահայտում են իրենց նոր հնարավորությունները, տաղանդները։ Երբեք ուշ չէ սովորելու և փոխվելու համար։

Մարտ։ Կրքոտ և ստեղծագործ մարդիկ են։ Վառ և էներգիայով լի կյանքով են ապրում։ Նրանց դուր է գալիս ամեն օր որևէ նոր բան իմանալ։ Ապրում են սրտի թելադրանքով և ասում այն, ինչ մտածում են։ Ձգտում են պաշտպանել անձնական կյանքը, բայց փոխվում են, երբ հանդիպում են իսկապես հարազատ մարդու։ Սիրում են ժամանակ անցկացնել բնության գրկում։ Աշխատանքի կատարման առումով հպարտանում են իրենցով և վարպետ համարում միաժամանակ մի քանի հանձնարարություն կատարելու գործում։ Պետք չէ վախենալ մարդկանց հետ անկեղծանալուց, պատմեք ձեր մասին։ Նրանք կարող են ունենալ հարցերի պատասխանները, որոնք փնտրում եք։ Հույսը մի դրեք միայն ձեզ վրա։

Ապրիլ։ Վառ, ոգեշնչված մարդիկ են, ովքեր ոսկի սիրտ ունեն։ Սիրում են նվերներ և անակնկալներ մատուցել մտերիմներին։ Ոչինչ ավելի երջանիկ չի դարձնում նրանց, քան ուրախությունը սիրելի մարդկանց աչքերում։ Իրենց ջերմությամբ վարակում են յուրաքանչյուր վայր, որտեղ հայտնվում են։ Գնահատում են աշխատանքը, և երբ ցանկանում են որևէ բանի հասնել, համբերությամբ են լցվում։ Հարազատները կարող են հույս դնել նրանց վրա. նրանք բարի են և կենսախինդ։ Երբեմն նրանց թվում է, թե աշխարհում չկա իրենցից ավելի դժբախտ մարդ, բայց անձրևից հետո միշտ ծիածան է հայտնվում երկնքում. ձեր կյանքում ևս դրական փոփոխություններ տեղի կունենան։

 Մայիս։ Համեստ մարդիկ են, ում համար առաջին տեղում են շրջապատող մարդիկ և ոչ թե իրենք։ Մի փոքր բռնկուն են, և որևէ մեկը չգիտի՝ ինչ սպասել նրանցից։ Եթե որևէ բան են որոշել, ապա պարտադիր կհասնեն դրան, այլ բառերով ասած՝ համառ են։ Բարի են, միշտ օգնում են շրջապատող մարդկանց։ Պաշտում են ժպտալ և լավ ժամանակ անցկացնել։ Ուժեղ են, խելացի։ Այս ամսին ծնված անձանց երբեմն թվում է, թե կյանքը չափազանց բարդ է և մշտական պայքարի կարիք ունի, բայց պետք է հիշել, որ ամեն ինչ շուտով կավարտվի։ Լսեք սրտին և մտերիմների խորհուրդները, և հաջողությունը կուղեկցի ձեզ։ Դժվարությունները դիտարկեք՝ որպես փորձ։ Նախկինում արված սխալներից հետևություններ արեք և մոռացեք անցյալի մասին։

Հունիս։ Անհոգ, համբերատար մարդիկ են, ովքեր երբեք չեն ընդունում «ոչ» պատասխանը։ Եթե գիտեք, թե ինչ եք ցանկանում, կհասնեք դրան։ Հմայքը, խելքն ու անվախ լինելը մեկ անգամ չէ, որ օգնել են ձեզ։ Բազմակողմանի զարգացած մարդիկ են, ով տարբեր սիրելի զբաղմունքներ ունեն և մշտապես տեղյակ են իրադարձություններից։ Պաշտում են արվեստը։ Հունիս ամսին ծնված մարդիկ հեշտությամբ հաշտվում են այն միջավայրի հետ, որում հայտնվել են։ Բարի են, խելացի, հավատարիմ ընկեր և ջանասիրաբար աշխատող։

Հուլիս։ Սիրում են ուրախանալ և հյուրեր ընդունել։ Սիրում են բացահայտել աշխարհը։ Շատ հետաքրքրասեր են, մշտապես հարցեր են տալիս, եթե որևէ բան անհասկանալի է։ Աշխատավայրում հպարտանում են նրանցով։ Բարեհոգի են, մարդկանց հաճելի է նրանց հետ, պաշտում են նոր բարձունքների հասնել և երբեք ետ չեն նայում։ Խելացի են և ստեղծագործ։ Մոտակա ժամանակահատվածում նրանց գլոբալ փոփոխություններ են սպասվում։

Օգոստոս։ Ուժեղ են և դիմացկուն։ Ինքնավստահ են, միշտ գիտեն ճիշտ պատասխանը։ Սոցիալական միջավայրում պատասխանատու են։ Բոլորը գիտեն, որ կարելի է հույս դնել նրանց վրա։ Արժեքավոր խորհուրդներ են տալիս, լիդեր են։ Բարդ իրադրություններում հանգիստ են, տանել չեն կարողանում ուշացումները և միշտ հետևում են կանոններին։ Սա չի նշանակում, թե այս ամսին ծնված մարդիկ չեն կարողանում ուրախանալ։ Նրանք պաշտում են ծիծաղել և ժամանակ անցկացնել երեկույթներում։ Սիրում են կյանքը, բնությունն ու կենդանիներին, մեծ ու բարի սիրտ ունեն։

Սեպտեմբեր։ Պահպանողական են, հաճույք են ստանում պարզ բաներից, շտապել չեն սիրում։ Վայելում են ժամանակը և դիտարկում շրջապատող աշխարհը։ Հնարավոր է՝ որոշ մարդիկ չեն հասկանում նրանց անշտապ լինելը։ Գնահատում են լավ պահվածքը, դաստիարակությունն ու տան հարմարավետությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան էլ նրանց կիրքը չեն։ Գերադասում են ժամանակ անցկացնել այգում կամ թանգարանում։ Բարի են։

Հոկտեմբեր։ Ստեղծագործ են, հեշտությամբ հրապուրվող։ Նկատում են ցանկացած մանրուք։ Զբաղմունքներին տրվում են ամբողջ հոգով, կանեն հնարավոր ամեն բան՝ գործն անելու այնպես, ինչպես հարկավոր է։ Գնահատում են պատմությունը, սիրում են նոր բաներ իմանալ։ Խիստ մարդու կերպարի տակ թաքնված է նուրբ, բարի և զգացմունքային մարդ։ Սիրում են կարգուկանոն և մաքրություն։ Նրանց մեջ մարդկանց ձգում է համբերատարությունը։ Ոչ միշտ են համաձայնում շրջապատի հետ։

Նոյեմբեր։ Ուժեղ են, դիմացկուն, կամակոր։ Իրականում այս «պատերի» տակ ոսկե սիրտ է թաքնված։ Զգացմունքային և հոգատար են, սիրում են ուրախանալ։ Բնավորության շնորհիվ ցանկացած հավաքույթ վերածում են տոնի։ Նվիրված աշխատակից են։ Ոչինչ նրանց այնպես չի երջանկացնում, ինչպես որակյալ արված աշխատանքը։ Երբեմն պայքարում են անցյալի դեմ, բայց հարկավոր է մոռանալ այն։

Դեկտեմբեր։ Ուրախ և էներգիայով լի մարդիկ են, սիրում են ջերմություն, հարմարավետություն, վառ գույներ։ Գնահատում են կարգուկանոնն ու կազմակերպվածությունը: Հպարտանում են իրենց հանգստությամբ։ Բայց… դա ընդամենը դիմակ է. նրանց ներսում եռում են զգացմունքներն ու էմոցիաները։ Չնայած ջանքերին՝ ոչ միշտ է ստացվում գլուխ հանել դրանցից։ Սիրում են ստեղծագործել, և երբ նոր միտք է հայտնվում գլխում, դառնում են ամենաերջանիկ մարդը։ Աշխատում են կյանքն ի ցույց չդնել և մոտ հարաբերություններ ունենալ մարդկանց միայն փոքր խմբի հետ։ Հետևում են սովորույթներին, համեստ են, աշխատասեր։ Մոտակա ժամանակահատվածում կյանքը կփոխվի. առաջին հայացքից փոփոխությունները կարող են անցանկալի թվալ, բայց իրականում այդպես չէ։

Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems