Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Դարթս. մորթու վրա նետվող նետերից մինչև էլեկտրոնային խաղ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դարթսը (անգլերեն՝ darts — նետեր), կամ՝ հայերեն տեգախաղը իրենից ներկայացնում է խաղացողների կողմից տեգերի նետում պատից կախված շրջանաձև թիրախին։ 

Ներկայումս այդ տերմինը սովորաբար վերաբերում է դարթս ստանդարտացված խաղին՝ իր որոշակի նախագծված թիրախներով և կանոններով։ 

Որտեղ և երբ է ծնվել այս խաղը, դժվար է ասել: Համարվում է, որ այս խաղի նախատիպերը եղել են նետաձիգների մրցույթները, որոնք միջին դարերում շատ տարածված էին Եվրոպայում և Անգլիայում: 

Ըստ առասպելների, խաղը ծնունդ է առել դարեր առաջ բրիտանական կղզիներում։ Ամպամած մի օր գարեջրատներից մեկում որսորդներն առաջիկա արշավի համար նախապատրաստել են իրենց նետերն ու աղեղները։ 

Նրանցից մեկը փորձել է նետի փայտաձողի դիմացկունությունը, իսկ երբ նետերից մեկն այնուամենայնիվ կոտրվել է, որսորդը կիսված փայտաձողի կտորին հարմարեցրել է նետի «պոչը» և նետել պատից կախված ցուլի մորթու ուղղությամբ։ 

Դա եղել է դարթսի պատմության առաջին քայլը, և որոշ ժամանակ անց կարճացված նետերի նետումը մրցության բնույթ է ընդունել, որից հետո էլ սահմանվել են խաղի կանոնները։ 

Մեկ այլ առասպելի համաձայն, Անգլիայի թագավորներից մեկի կինը հիվանդության պատճառով ի վիճակի չի եղել մասնակցել արքայական որսին, և այդ ժամանակ նրա ամուսինն առաջարկել է այլընտրանք՝ կարճացված նետերն արձակել ցուլի մորթու վրա։ 

Թե այս առասպելներից որն է ճիշտ, ոչ ոք չգիտի, սակայն ստույգ հայտնի է, որ խաղի սկզբնական կանոնները զգալիորեն տարբերվել են այսօր գործողներից։ 

Նախ՝ հատուկ տեգերի փոխարեն օգտագործվել են հատուկ կարճացված նիզակներ, երկրորդ՝ մեզ համար սովորական թիրախի այսօրվա տեսքը ձևավորվել է միայն 19-րդ դարի վերջին- 20-րդ դարի սկզբին։ 

Ժամանակակից դարթսի պատմությունը սկիզբ է առնում հենց այդ ժամանակներից: Քսան հատված ունեցող ստանդարտ դասավորությամբ թիրախը հորինել է լանկաշիրցի ատաղձագործ Բրայան Գամլինը 1896 թվականին: 

Անցյալ դարի սկզբին Անգլիայի գրեթե բոլոր պանդոկներում նետերի նետման մրցումներ են անցկացվել, և դրանք պարզապես այդ հաստատությունների սովորական հաճախորդներ են եղել: 

Գարեջուր արտադրողները հաճախորդներ ներգրավելու նպատակով սկսել են կազմակերպել մրցույթներ սկզբից քաղաքի, ապա շրջանի լավագույն դարթսիստներին որոշելու համար: 

Սա ի վերջո հանգեցրել է 1924 թվականին դարթսի ազգային ասոցիացիայի ստեղծմանը, որն էլ 1927-28 թվականներին անցկացրել է այդ մարզաձևի առաջին մրցաշարը: 20-րդ դարի սկզբում դարթսը վերջնականապես լքել է մառախլապատ Ալբիոնի սահմանները և սկսեց նվաճել Եվրոպա և Ամերիկա մայրցամաքները։ 

Դարթսի զարգացմանը շատ է օգնել ամերիկացիների հայտնագործած էլեկտրոնային դարթս-ապարատը, որը խաղը դարձրել է բացարձակ անվտանգ և խաղացողներին ազատել վաստակած միավորների քանակը թղթի վրա գրանցելու կամ այդ թվերը մտքում պահելու անհրաժեշտությունից։ 

Բացի այդ, էլեկտրոնային դարթսի ստեղծումը թույլ է տվել այդ ամենը միավորել համացանցում և զգալիորեն ընդլայնել մրցումների անցկացման աշխարհագրությունը։ Մինչև հիմա դարթսը ավանդական խաղ է, որը խաղում են Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Սկանդինավիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների փաբերում։ 

Բացի այդ, դարթս խաղում են նաև պրոֆեսիոնալ մակարդակով ոչ միայն նշված, այլև ավելի մեծ քանակի երկրներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025