12 մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռի կործանման հետեւանքով
INTERNATIONAL NEWS12 մարդ է զոհվել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազության մամուլի քարտուղար Օկսանա Գորբունովան:
«Ուղղաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել Է ինն ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ»,-ասել Է նա եւ հավելել, որ ուղղաթիռը Իգարկայից նավթագործների Էր փոխադրում «Կրասնի սելկոպ» նավթարդյունահանման կայան: Ուղղաթիռն ընկել Է դեռեւս չպարզված պատճառով, իսկ փրկված ուղեւորները կապվել են արտակարգ ծառայությունների հետ եւ հայտնել տեղի ունեցածի մասին:
Ուղղաթիռում եղել Է 25 կամ 26 մարդ: Որոնողափրկարարական խմբի ուժերով վթարի վայրից տարհանում են տուժածներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



