Կենդանակերպի ամենաանհամատեղելի նշանները․ նրանք ոչ մի կերպ լեզու չեն գտնում
LIFEԱստղագուշակների կարծիքով՝ գոյություն ունի 6 զույգ, որոնք բոլորից շատ են անհամատեղելի միմյանց հետ։ Այս տեսակ նշանների միությունն անհնար է տարբեր բնավորությունների, ընդհանուր հետաքրքրությունների բացակայության և միանման կարծիքների պատճառով։ Կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների հոգեբանությունը հիմնականում հաստատում է այդ փաստը։
1․ Կշեռք և Խեցգետին
Զգայուն Խեցգետինն ու հանգիստ կյանքին նրա ձգտումները կվնասվեն մարդամոտ և շփվող Կշեռքների կողմից, որոնք անկայուն են և շատ են սիրում աղմկոտ ընկերական շրջապատը։ Օդի տարերքի նշանը ձգտում է նորմայից դուրս քայլեր, գործողություններ կատարելու, և այդ հարցում նրանց երբեք չեն հասկանա հետևողականությունն ու կայունությունը սիրող Խեցգետինները։ Խեցգետինը միշտ բողոքում է Կշեռքի կողմից ուշադրության պակասից, սակայն ենթարկել սեփական ցանկություններին Օդի տարերքի այս նշանին պարզապես անհնար է։ Օդի և Ջրի տարերքները չեն կարող ազդել միմյանց վրա, սակայն եթե զգացմունքն այնքան ուժեղ լինի, որ կյանքն առանց միմյանց հնարավոր չէ, ապա յուրաքանչյուր նշանին անհրաժեշտ է սովորել զիջել իր երկրորդ կեսին։
2․ Ջրհոս և Ձկներ
Երբեք ընդհանուր լեզու չեն գտնի։ Ձկներ-էգոիստները չեն հանդուրժի ինքնահավան Ջրհոսի անուշադրությունը։ Կենսուրախ և պոզիտիվ Ջրհոսները քամոտ են և անկայուն, միևնույն ժամանակ՝ խանդոտ, և դրանով վիրավորում են նեղացկոտ Ձկներին։
3․ Աղեղնավոր և Կարիճ
Այս նշանները չափազանց տարբեր են համատեղ կյանքի համար, նրանց աշխարհները բացարձակ անհամադրելի են։ Կարիճը, որը հստակ գիտի իր նպատակները և սեփական շահերն է պաշտպանում, չի կարող սանձել քամոտ Աղեղնավորին, որը չի մտածում ապագայի մասին։ Դա դյուրագրգիռ և ագրեսիվ է դարձնում Կարիճին, որովհետև նա հուսալիություն ու վստահություն է ակնկալում զուգընկերոջ կողմից։ Կարիճը սիրո հավատարմություն ու կիրք է ուզում, բայց ազատություն սիրող Աղեղնավորը դա երբեք նրան չի տա։
Շարունակությունը՝ այստեղ