Մառախուղի հետևանքով «Զվարթնոց»-ում վայրէջքներ չեն իրականացվում
SOCIETYԵրևան ժամանող չվերթները մառախուղի պատճառով չեն կայանում: Մեզ ահազանգած ուղևորների հարազատներն անհանգիստ են, տեղեկություն չունեն իրենց ժամանող հարազատներից:
«Մառախուղի պատճառով մի շարք չվերթներ կամ տեղի չեն ունենում, կամ ուշացում են: Նորմալ գործընթաց է, որը ոչ մեկից կախված չէ, և պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով: Մոսկվայից Երևան ժամանող օդանավը գնացել է Աստրախան, վայրէջք է կատարել պահուստային օդանավակայանում: Քանի դեռ մառախուղ է, օդանավի հրամանատարն ինքն է որոշում կայացնում իջնի, թե՞ վերադառնա: Ժամը 07.00-ին իջել է Նովոսիբիրսկում և
հայտարարել, որ մինչև ժամը 10-ը չի վերադառնալու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:
Նա նշեց՝ քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են կապ հաստատել ավիաընկերության հայաստանյան գրասենյակի հետ:
Ստորև ներկայացնում ենք չվերթների ցանկը, որոնք ժամանել են կամ ուշանում են:

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



