Կրասնոյարսկի երկրամասում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն եղել է հայ
INTERNATIONAL NEWSԿրասնոյարսկի երկրամասի հյուսիսում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն եղել է 53-ամյա Լևոն Տանանյանը:
Այս մասին տեղեկություններ է հայտնում LifeNews-ը: Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ` ուղղաթիռի անձնակազմում եղել են «Տուրուխան» ավիաընկերության ամենափորձառու աշխատակիցները: Հրամանատար 54-ամյա Ալեքսանդր Մոնախովն իր կարիերայի ընթացքում իրականացրել էր 9 հազար 19 ժամ թռիչք, իսկ երկրորդ օդաչու 53-ամյա Լևոն Տանանյանը` 9 հազար 383:
Մի-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում` ինքնաթիռի անձնակազմը: 10-ը վերակենդանացման բաժանմունքում են:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` վթարի պատճառի նախնական վարկածը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



