Տարեսկզբից ավելի քան 950 հազար գաղթական է գրանցվել Գերմանիայում. Die Welt
INTERNATIONAL NEWSՆերկա դրությամբ ավելի քան 950 հազար գաղթական է գրանցված Գերմանիայում: Այդ մասին, նոյեմբերի 26-ին հաղորդել Է Die Welt թերթը:
«Գերմանիան մնում Է դեպի զարգացած երկրներ միգրացիոն հոսքերի հիմական նպատակակետը: Ընդհանուր առմամբ ընթացիկ տարում գրանցվել Է գաղթականի կարգավիճակի ավելի քան 950 հազար հավակնորդ»,- նշել Է հրատարակությունը՝ վկայակոչելով համերկրային ոստիկանության տվյալները:
Ըստ որում նոյեմբերին եղել են ամենից շատ գաղթականներ. ամսվա սկզբից մինչեւ նոյեմբերի 24-ը գրանցվել Է 192 հազար 827 միգրանտ:
«Մինչ օրս ամսվա ռեկորդը կազմում Էր շուրջ 181 հազար»,- գրել Է հրատարակությունը:
2015 թվականին Գերմանիան, պաշտոնական կանխատեսմամբ, կընդունի շուրջ 800 հազար գաղթականների: Այս կանխատեսումն առայժմ չի ճշտվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



