Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

«Առողջապահության նախարարության խնդիրն այն է, որ բարդագույն ռեֆորմները փաստաթղթի է վերածում՝ առանց հանրային լսումների»

INTERVIEW

Վերջին օրերին քննարկումների կիզակետում է հայտնվել առողջապահության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը վերաբերող նախագիծը։ 

Առողջության ապահովագրության համակարգն ընդունված է ողջ աշխարհում, սակայն մեր քաղաքացիների համար սա ընկալվում է որպես հերթական հարկատեսակ, երբ նրանք ստիպված են լինելու 4-6 տոկոսի միջակայքում առողջության հարկ վճարել իրենց եկամուտներից։ 

Մինչդեռ առողջապահության նախարարության տեսանկյունից՝ այս հայեցակարգի մշակումը պայմանավորված է բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը։ 

Նշվում է, որ ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20,1%-ը չի դիմում բժշկի, մինչդեռ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում այս թիվը զգալիորեն կնվազի։ 

Ամիսներ առաջ նման քննարկումների կիզակետում հայտնվեց նաև «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը։ 

Մի առիթով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այս նախագծի հետ կապված ասել էր՝ նպատակը լավն է, այն, ինչ սահմանվում է, կարևոր է և անհրաժեշտ, սակայն այլ հարց է, թե ինչպե՞ս է սահմանվում։ 

Արդյո՞ք նույն պատկերն ունենք առողջության ապահովագրության նախագծի դեպքում, այսինքն՝ խնդիրը ճիշտ է դրված, սակայն դրա լուծման տարբերակները՝ ոչ այնքան։ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ առողջապահության ապահովագրությունը առողջապահության ոլորտի կայացման առաջնային գործիքներից մեկն է։ 

«Եթե առողջապահությունը բաժանենք երկու ուղղությունների՝ այսպես ասած, հիվանդաբուժության և առողջապահության՝ ի դեմս հիվանդությունների կանխարգելման, ապա պետք է նշել, որ հիվանդաբուժության համար ամենաօպտիմալ մեթոդներից մեկը ապահովագրության ինստիտուտի ներդրումն է։ 

Բնականաբար, այդքան առանցքային նշանակություն ունեցող խնդիրը չի կարող լինել այնքան պարզ, որ մարդիկ, պետությունը երկար տարիներ այդ խնդրին մոտ չգան, չկարողանան լուծել։ Ինչո՞ւ, որովհետև համակարգ ներդնելը բարդագույն ռեֆորմ է։ Արդյո՞ք բարդագույն ռեֆորմ կարելի է անել մի քանի հոգով։ Կարծում եմ՝ ոչ։ 

Բարդագույն ռեֆորմները կարող են ստացվել, եթե ունենում են հանրության ստվար զանգվածի աջակցությունը։ 

Արդյո՞ք ռեֆորմը կարող է ունենալ այս դեպքում աջակցություն, այո՛, կարող է, բայց տեսեք, թե ում աջակցությունն է ստանալու՝ չաշխատողի աջակցությունը։ 

Չաշխատողի աջակցություն անպայման կստանա, իսկ աշխատողինը չի ստանա։ Մեկնաբանեմ,թե ինչու։ 

Միջին եկամուտ ունեցող մարդը՝ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2018 թվականի տվյալների հիման վրա, սկսելու է ամսական ավելի շատ վճարում կատարել, քան այն դեպքում, երբ ձեռք կբերեր իր ուզած փաթեթը։ Բնականաբար, այս մարդիկ դեմ են լինելու։ 

Այսինքն՝ արժեք ստեղծող, պետությանը հարկ վճարող մարդկանց աջակցությունը, ում վճարած հարկերով այսօր պետությունը կարողանում է ինտեգրվել, նախագիծը չի ստանա։ 

Սա առաջին հարցն է։ Երկրորդը՝ սա պետք է լիներ հա՞րկ, թե՞ տուրք։ Ծառայություն է՝ պետք է լինի տուրք, հարուստ ես, թե աղքատ։ 

Ծառայությունը չի կարող մեկի համար թանկ լինել, իսկ մյուսի համար՝ էժան։ 

Կարող է թվացյալ էժան լինել, եթե քաղաքացու փոխարեն պետությունն է վճարում, բայց ծառայության արժեքը նույնն է մնում։ 

Օրինակ՝ ուսման վճարների դեպքում ուսանողները նույն ֆակուլտետում նույն գումարն են վճարում, բայց մի դեպքում այդ վճարը կարող է վճարել պետությունը, մի դեպքում՝ ուսանողը, մի դեպքում էլ՝ հովանավորը, բայց գումարի չափը չի տարբերվում, իսկ ապահովագրության դեպքում փաստորեն տարբերվում է հարկի տեսքով։ 

Եվ երրորդ առանցքային հարցը՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր ապահովագրություն։ 

Իմ խորին համոզմամբ՝ այս համակարգը պետք է ներդնել մի քանի տարվա ընթացքում, ընդ որում, լիարժեք հնարավորություն տալ մասնավորին ռեալիզացվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը։ Առողջության պարտադիր ապահովագրության մասին խոսելիս նա հետևյալ օրինակն է բերում։ 

«Եթե ունենք գլխացավ, փորձում ենք այս կամ այն միջոցով այն թուլացնել, սակայն, ի վերջո, եթե այն չի անցնում, դիմում ենք դեղորայքի օգնությանը։ 

Դեղորայքը լինում է տարբեր տեսակի՝ քիչ և շատ կողմնակի ազդեցություններով։ 

Ասում եմ, որ ոչ թե գլխացավի դեղ չխմենք, այլ օգտագործենք այն դեղը, որն առավելագույնս քիչ է վնասելու օրգանիզմին, ունենալու է քիչ կողմնակի ազդեցություն»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Պիպոյանը համաձայն է, որ նախագիծը բուռն քննարկումների կիզակետում հայտնվեց, քանի որ ստացվում է՝ պետությունն ավելացնում է իր քաղաքացիների սոցիալական բեռը, սակայն, նրա կարծիքով, այստեղ մեկ այլ խնդիր էլ կա։ 

«Պետք է ոչ թե հում նախագիծը բերել և հրամցնել հանրությանը, և արդյունքում բոլորը սկսեն սրերով ընդունել այն, այլ պետք է բերել այնպիսի նախագիծ, որը հասարակության մի շերտի մոտ արդեն փորձաքննություն է անցել, հետո նոր այլ կարծիքներ հավաքագրել։ 

Առողջապահության նախարարության խնդիրն այն է, որ ինքը բարդագույն ռեֆորմներն ի սկզբանե փաստաթղթի է վերածում՝ առանց հանրային լսումների»,-ընդգծում է Բաբկեն Պիպոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation