Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Ցուլերը հեշտությամբ կհաղթահարեն բոլոր կարևոր գործերը․ Դեկտեմբերի 3-ի աստղագուշակը

LIFE

Խոյ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր տրամադրված են խաղաղասիրաբար, պատրաստ են գնալ փոխհամաձայնությունների: Կարիք չկա բացահայտ պայքար սկսելու: Ինչ էլ լինի, խուսափեք վեճերից: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ, ընդ որում՝ նույնիսկ անսպասելիորեն թանկարժեք: Բարենպաստ օր է գնումների համար: Նշանի ներկայացուցիչների գործնական հոտառությունը բավականին սուր է, Խոյերն այսօր իրանց հաշվարկներում չեն սխալվի: Օրը նպաստավոր է շրջագայությունների, ինչպես նաև ընկերական կամ ռոմանտիկ հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել ձեր երկրորդ կեսին:

Ցուլ: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր կարևոր գործերը, եթե դրանց ձեռնարկեք օրվա առաջին կեսին: Օրվա այդ մասը հարմար է հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի լուծման համար: Հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Ձեր մասնակցությամբ ժամանցային միջոցառումները լավ կանցնեն: Դուք այսօր բավականին հուզառատ եք, զգայուն, ամեն ինչ սրտին մոտ ընդունող: Բարեբախտաբար, ձեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչ տեսնում եք դրական լույսի ներքո: Ձեր ընկերասիրությունն ու կենսասիրությունը գրավում են շրջապատող մարդկանց, դրենք ձեզ կօգնեն նոր ծանոթություններ հաստատել:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել․ բացասական միտումների ազդեցությունն այդ ժամերին բավականին բարձր կլինի: Հնարավոր են ընտանեկան վեճեր և տարաձայնություններ: Ձեր վարքը դժվար թե այդ ժամանակ նպաստի ծագած անախորժությունների արագ կարգավորմանը: Օրվա երկրորդ կեսը կդասավորվի համեմատաբար հաջող, իսկ նշանի առանձին ներկայացուցիչների համար այն նույնիսկ կարող է խոստումնալից լինել: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ, ձեզ վրա կզգաք ուշադրության նշաններ: Երեկոն ընտանիքի անդամների հետ շփվելու համար բարենպաստ է, կարող եք ընտանեկան տոներ կազմակերպել:

 

Խեցգետին: Օրվա սկիզբն ամենանպաստավոր ժամանակն է: Այդ ընթացքում կարելի է օգտակար և հարկավոր շատ բան անել: Ձեր գործնական ակտիվությունն աստիճանաբար կթուլանա, սկսած ծրագրերը կսկսեն ավելի քիչ հետաքրքրել ձեզ: Մարդկանց հետ շփումները ձեզ ավելի ու ավելի են կձանձրացնեն, ձանձրույթ կառաջացնեն անգամ հաճելի մարդկանց հետ շփումները: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են կոնֆլիկտներ և վեճեր, ձեզնից մեծ ջանք կպահանջվի սադրանքների չտրվելու համար: Գնումներ կատարել չարժե, հնարավոր են ֆինանսական կորուստներ և բավականին լուրջ:

Առյուծ: Օրվա առաջին կեսը հեշտ չի դասավորվի, հատկապես եթե այդ ժամերին կարևոր հանդիպումներ կան: Ավելի նախընտրելի է օրվա այդ ժամանակահատվածն անցկացնել միայնակ կամ ամենամտերիմ մարդկանց հետ, ովքեր գիտեն, թե ինչպես մի քանի բառով բարձրացնեն ձեր տրամադրությունը: Դա հրաշալի ժամանակ է նոր գիտելիքեր ձեռք բերելու այն մարդկանցից, որոնց փորձին դուք անվերապահ վստահում եք: Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը: Օրվա երկրորդ կեսին դուք հատկապես գրավիչ կլինեք: Դժվար թե որևէ մեկի մեջ ցանկություն առաջանա դիմադրել ձեր հմայքին: Ժամանակահատվածը նպաստավոր է նոր ծանոթություններ հաստատելու, ինչպես նաև վերջին շրջանում ձեզ և ձեր մտերիմներին դառնություն պատճառած կոնֆլիկտները հարթելու համար:

Կույս: Օրվա առաջին կեսը պահանջում է լինել զգուշավոր բոլոր հարցերում, իսկ փողային հարցերում՝ առավել ևս: Ձեր դյուրահավատության պատճառով խարդախության զոհ դառնալու հավանականությունը մեծ է: Մի փորձեք խոշոր գործարքներ կնքել, մի կատարեք լավ չկշռադատված գնումներ, աշխատեք գործ չունենալ այն մարդկանց հետ, որոնց մտադրությունները ձեզ համար առայժմ պարզ չեն: Օրվա երկրորդ կեսում ստիպված կլինեք կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա, մտածել՝ արդյոք դուք մտերիմների հետ հարաբերվելու ճի՞շտ ուղի եք ընտրել: Որոշ Կույսեր հակված կլինեն չհամակերպվելու նրբանկատություն պահանջող իրավիճակների հետ և կոնֆլիկտներ կհրահրեն նույնիսկ այնպիսի հարցերում, որոնք կարելի է լուծել առանց անախորժությունների:

Կշեռք: Պետք է կարևոր որոշում կայացնեք, բայց դա անելն այնքան էլ հեշտ չէ: Դուք չեք կարողանում մինչև վերջ հասկանալ իրավիճակը, ձեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք, թե ինչու են շրջապատի մարդիկ իրենց պահում այդ և ոչ մեկ այլ կերպ: Պետք է պահպանել սառնասրտություն և հանգստություն: Դա կհաջողվի այն Կշեռքներին, ովքեր չեն ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Ֆինանսական վիճակը նույնպես խնդրահարույց է, կպարզվի, որ գերագնահատել եք ձեր հնարավորությունները և շատ եք ծախսել՝ ձեռք բերելով իրեր, որոնց անհրաժեշտությունը չի եղել: Պարտք վերցնելը ցանկալի չէ, ավելի լավ է՝ կրճատեք ծախսերը: Ամեն դեպքում, այս կարգի խնդիրները ժամանակավոր բնույթի են, և շուտով ամեն ինչ կհարթվի:

Կարիճ: Օրվա առաջին կեսը հաջող, թեթև և հաճելի է, այն շատ Կարիճների համար կլինի հնարավորությունների բացահայտման ժամանակահատված: Կանխազգացումները շատ ուժեղ են, այդ պատճառով էլ դուք կայացնում եք ճիշտ որոշումներ, և ոչ մեկին չի հաջողվում ձեզ շեղել ուղիղ ճանապարհից: Կարելի է գնումներ կատարել, այդ թվում և՝ խոշոր: Օրվա երկրորդ կեսին դժվարություններ կլինեն: Ամենաանցանկալին սխալ որոշում կայացնելն է: Մեկ այդպիսի որոշումը մի ամբողջ շարք լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ, ուստի մի շտապեք, մի կողմնորոշվեք ուրիշի կարծիքով, առավելագույնս ազնիվ եղեք ինքներդ ձեր հանդեպ:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը կլինի թեթև, հաջող, բոլոր առումներով հաճելի: Դա լավ տրամադրության, հոգևոր վերելքի ժամանակահատված է: Դուք զգում եք, որ աստղերը ձեր կողմից են, համարձակ գործեր եք ձեռնարկում, որոնք նախկինում թվում էին անհաղթահարելի: Շատ Աղեղնավորների մեջ նոր հակումներ ու հետաքրքրություններ կծնվեն, դրա հետ մեկտեղ նաև հնարավորություններ՝ իրացնելու սեփական ողջ պոտենցիալը: Օրվա երկրորդ կեսին զգացնել կտան բացասական միտումները, ինչ-որ բան այնպես չի ընթանա, ինչպես կցանկանայիք դուք: Հնարավոր են տարաձայնություններ սիրելի մարդու հետ, կա վեճի վտանգ, որը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները:

Այծեղջյուր: Եթե մեծ ծրագրեր ունեք, ապա սկսեք դրանք իրականացնել օրվա առաջին կեսին: Օրվա այդ հատվածում ձեր աշխատանքն արդյունավետ է, դուք ընդունում եք ճիշտ որոշումներ, արագ կռահում եք, թե որ մարտավարությունն է տվյալ պահին ամենաէֆեկտիվը, իսկ որը՝ ոչ այնքան: Ընդ որում, եթե ձեզ պետք լինի որևէ օգնություն, դուք այն կստանաք շատ արագ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր տարաձայնություններ, որոնց պատճառով կդժվարանա ընտրված ժամկետում նպատակակետին հասնելը: Նշանակված հանդիպումները կարող են հետաձգվել, մարդիկ, որոնց խոսքին դուք միշտ վստահել եք, կարող են հրաժարվել իրենց խոստումներից: Դրանից շատ Այծեղջյուրներ կունենան այն տպավորությունը, որ միայնակ են մնացել իրենց խնդիրների հետ:

Ջրհոս: Օրվա առաջին կեսն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գործադրելու ձեր ողջ երևակայությունը, հաջողությունների հասնել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում: Ցավոք, դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար նվազում է և օրվա մնացած մասը չի լինի նույնքան բարեհաճ: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ: Որոշ Ջրհոսներ կհանդիպեն դժվարությունների, որոնք ծագել են մտերիմ մարդկանց սխալի հետևանքով: Ճամփորդելը և ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը ցանկալի չէ:

Ձկներ: Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր ջանք չեն խնայի նպատակներին հասնելու համար: Կարելի է լուծել ֆինանսների և գույքի հետ կապված հարցեր, ձևակերպել փաստաթղթեր: Օրը նպաստավոր է նաև շփվելու այն մարդկանց հետ, ում հետ ունեք գործնական ընդհանուր հետաքրքրություններ: Կենսասիրության մակարդակի նվազումը կարող է հանգեցնել ընդհանուր թուլության: Հնարավոր են գլխացավեր, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացումներ: Խորհուրդ է տրվում զբոսնել, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement