«Ով ա սպանել իմ բալին, բերեք.ՊՆ-ից իրենց ոչ ոք չի այցելել»․ հրազենային վիրավորում ստացած զինվորի մայրը ուշագնաց եղավ (ուղիղ)
SOCIETYԱզգային ժողովի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա էին իրականացնում դեկտեմբերի 2-ին, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները։
Նրանք Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչներ են։
Արթուր Աջամյանի մայրը՝ Ֆերոյան Գոհարը պնդում էր՝ ցանկանում է իմանալ պատճառը, թե ինչու է սպանվել իր որդին․ «Ես իմ զինվորին եմ ուզում, 20 տարի որբ պահեցի, ես սրտից հիվանդ եմ, բալես իմ խնամքի տակ էր, բերեք իմ բալին։ Ով ա սպանել, բերեք։ Ինչի համար են սպանել, եթե իմ երեխեն խելոք է եղել։ Իմ երեխեն ոչ ծխող էր, ոչ խմող։ Ինչի են սպանել»։
Նա ասաց, որ դեկտեմբերի 1-ին է խոսել որդու հետ․ «Ասել է դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, ոչ մի կռիվ չկա, երանի թուրքի ձեռով գնար, քան թե հայի ձեռով իմ բալեն գնար»։
Մայրը նշեց, որ ՊՆ-ից իրենց ոչ ոք չի այցելել, չեն հայտնել, թե ինչու է իր որդին սպանվել։
Հարազատների հետ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, նա ասաց, որ քրգործ է հարուցվել, որը կտա պատասխանները․ «Ամեն քայլին հետամուտ եմ լինելու, որ գործն օրինական ընթացքի մեջ լինի, ինչ տեղի է ունեցել բացահայտվելու է, եթե կան մեղավորներ, նրանք օրենքով կենթարկվեն պատասխանատվության»։
Սպանվածի մայրը հանդիպման ժամանակ ուշագնաց եղավ։ Ռուստամ Բաքոյանը և հավաքվածները օգնություն ցուցաբերեցին և մորը ուղեկցեցին դեպի շտապօգնության մեքենան։

1
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
2
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
5
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education