Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սպորտը ինձ համար կենսակերպ է, ոչ թե բիզնես. Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս». Լևոն Քոչարյան

INTERVIEW
Լևոն Քոչարյանին կարող ենք հանդիպել մրցաշարերի ժամանակ և բազաթիվ այն հավաքույթներում, որոնք կապ ունեն սպորտի հետ:
 
Բավականին խառը և ծանր ժամանակներ ապրող երիտասարդը չի անտեսում իր հիմնադրած «Ուժային եռամարտի» ֆեդերացիայի գործերը, որի նախագահը հենց ինքն է:
 
Past.am-ը հանդիպեց ՀՀ երկրորդ նախագահի որդու, հայտնի երգչուհի Սիրուշոյի ամուսնու՝ սպորտսմեն Լևոն Քոչարյանի հետ:
 
Картинки по запросу սիրուշո և լևոն
 
Զրույցը ներկայացնում ենք ստորև:
 

- Լևոն, ո՞ր տարիքից եք զբաղվել սպորտով:
 
- Սպորտով սկսել եմ զբաղվել 9-10 տարեկանից, երբ դրա հնարավորությունը ընձեռնվեց արցախյան պատերազմից հետո: Սկզբում հաճախել եմ կարատեի խմբակ Ստեփանակերտում, համեմատաբար երկար տարիներ զբաղվել եմ սպորտային մարմնամարզությամբ, զուգահեռ լող, շախմատ, նաև ըմբշամարտ, ավելի մեծ տարիքում ուժային եռամարտ:
 
- Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն եք, քանի՞ տարի է այն գործում:
 
- Ուժային եռամարտի ֆեդերացիան գրանցվել է 2017 թ հունվարից, անցկացնում ենք Հայաստանի առաջնություններ, լավագույն արդյունքներ ունեցող մարզիկներին ուղարկում են արտերկիր միջազգային առաջնություններին մասնակցելու:
 
- Այս տարի ի՞նչ հաջողություններ եք գրանցել:
 
- Այս տարի մասնակցեցինք Եվրոպայի գավաթի առաջնությանը Բելառուսում, որտեղ բավականին հաջող հանդես եկան մեր մարզիկները, մասնակցում էի նաև ես: Մեդալների քանակը չեմ հիշի այս պահին, մեր պաշտոնական էջում կա դրված: Թիմային հաշվարկով երկրորդ տեղն ենք զբաղեցրել:
 



 
Հետո «Առնոլդ Կլասիկին» մասնակցեցինք Բարսելոնայում՝ մի մարզիկով, նա զբաղեցրեց երրորդ տեղը` բրոնզե մեդալ վերցրեց: Բավական հեղինակավոր սպորտային միջոցառում է, ուր տարբեր սպորտաձևեր են ներկայացված` այդ թվում «Ուժային եռամարտը»:
 
Արդեն մի քանի տարի է՝ սեղմում հենարանից վարժությունը անցկացվում է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ, որը հիմնել և գլխավորում է Սարգիս Ստեփանյանը: Համատեղ ունեցել ենք երկու մրցույթ, որի արդյունքները գոհացուցիչ են եղել, դրանք անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան:

 
- Ձեզ համար սպորտը կենսակե՞րպ է, թե՞ բիզնես:
 
- Սպորտը ինձ համար կենսակերպ է, դեռ մանկուց: Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս: Այն պահից սկսած, երբ հիմնեցինք ֆեդերացիան, սպորտը դարձավ նաև պատասխանատվություն: Բիզնես չէ ՛ :
 
 
- Նշանաբան կա՞, որը միշտ օգտագործում եք մրցույթներից առաջ:
 
- Որևէ նշանաբան չկա, ինքս սնահավատ չեմ:
 
- Ըստ իս հայ երիտասարդության մեծ մասը ալարկոտ է, սեփական մարմնի հանդեպ անտարբեր, համաձայն ե՞ք:
 
- Մասամբ համաձայն եմ ձեր կարծիքի հետ, որ ալարկոտ են, բայց կարծում եմ՝դրական փոփոխություն կա, և շատ կարևոր է, որմեր ընտանիքներում երեխաների համար լինենք ճիշտ օրինակ` առողջ ապրելակերպի, առհասարակ սպորտի առումով:
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School