Ասում ենք ՝ բա 5 տարի Ամուլսարի մասին ինչու չէիք բարձրաձայնում, ասում են՝ նախկինները մեզ կբռնեին. Փաշինյան
POLITICSԱմուլսարի վիճակի հետ կապված մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր, մեզ հետապնդումների կենթարկեին: Ուզում եք ասել՝ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ: Դա՞ է մեր ուզածը:
Եթե մենք հարցեր լուծենք ռաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ խմբային շահերովէս ամենը հասկանալի կլինի: հարաբերությունների այս ձեւը բացարձակապես անընդունելի է: Սա փորձ է Հայաստանը հետ գլորել այլ տրամաբանության մեջ»,-հայտարարեց նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



