Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


Յուրաքանչյուր կին ունի իր հմայքը՝ ըստ հորոսկոպի նշանի. իսկ ո՞րն է քոնը

LIFE

 

Առավել մանրամասն ՝այստեղ

Յուրաքանչյուր կին ունի իր հմայքը՝ ըստ հորոսկոպի նշանի, բայց շատերն իրենց առանձնահատկությունը որպես թերություն են ընդունում։ Իմացեք՝ որն է ձեր հմայիչ կողմը, ու սկսեք օգտագործել ձեր այդ յուրահատկությունը։ Ինքդ քեզ ճիշտ ներկայացնել կարողանալը գրավիչ ու հմայիչ կանանց մեծ տաղանդն է։ Գեղեցկությունն առաջին հերթին արտահայտվում է ինդիվիդուալության ու ինքնավստահության մեջ։

 

Խոյ: Կին Խոյը փորձում է կյանքից ստանալ ամեն ինչ. նա ամբիցիոզ է, նպատակասլաց, բայց միևնույն ժամանակ՝ նվիրված ու անօգնական։ Այս վառ անհատականությունն ունիկալ է հաղթանակի ձգտումով ու հզոր կամքի ուժով։ Խոյի ներսում ապրում է անպաշտպան աղջիկ, ում սեր և ըմբռնում է հարկավոր։ Այս կնոջ հմայքը նրա անհաղթահարելի ցանկությունն է՝ կյանքից ստանալ ամեն ինչ։

Ցուլ: Կին Ցուլն ունիկալ է իր ներքին փափկությամբ ու մեծ գրավչությամբ։ Այս ուժեղ անհատականությունը բոլորին փափուկ, նուրբ ու խոցելի է թվում։ Ցուլ կինը հազվադեպ է վեճեր ստեղծում ու փորձում է ամեն կերպ խաղաղ հարաբերություններ պահել։

Երկվորյակ: Կին Երկվորյակն ունիկալ է իր բազմատոնությամբ։ Նա միշտ ուրիշ է, իսկ դա գրավում է տղամարդկանց։ Երկվորյակների հմայքը նրանց գայթակղությունն է ու լավ զրուցակից լինելը։ Այս կինն այնքան անկանխատեսելի է, որ երբեք չգիտես՝ ինչպիսին կլինի այս անգամ։

Խեցգետին: Կին Խեցգետինը զգացմունքային է, գրավիչ ու ամաչկոտ։ Նա իր շուրջ փափուկ, հարմարավետ ու ջերմ մթնոլորտ է ստեղծում։ Նա ձեզ կպարուրի ջերմությամբ ու հոգատարությամբ։ Այս կինը գրավիչ է, բայց վառ չէ։ Դրանում էլ նրա հմայքն է. միշտ հանելուկային է մնում։

Առյուծ: Կին Առյուծն անհավանական հմայք ունի, հատկապես երբ ժպտում է։ Կարող է թվալ, ասես նա շողում է ուրախությունից ու բոլորին հիացնում իր շողերով։ Այս կինն ունակ է իր շուրջ ստեղծել սիրո ու երջանկության շրջանակ, որ ձգում է տղամարդկանց։

Կույս: Կին Կույսը կարողանում է իրեն ներկայացնել լավագույն լույսի ներքո։ Այս գրավիչ անհատականությունը հիանալի տեսք է ունենում խնամքի ու լավ ճաշակի միջոցով։ Նրանից թարմություն ու խելքահան անող գեղեցկություն է գալիս։ Կույս կինն ընդմիշտ կմնա ձեր հիշողության մեջ. անհնար է նրան մոռանալը։

Կշեռք: Կին Կշեռքն անհավանական գրավիչ է։ Նա շատ արտիստիկ, արտահայտիչ անհատականություն է. նրբագեղ է, էլեգանտ և շատ կանացի։ Նրանից թարմություն, երիտասարդություն, կենսունակություն ու էներգիա է դուրս ցայտում։ Կշեռք կնոջ կողքին արթնանում է ոգեշնչում. նա շատ սեքսուալ է, նրա խորաթափանց հայացքն անհնար է մոռանալ։

Կարիճ: Կին Կարիճը շատ գրավիչ է ու սեքսուալ։ Տղամարդկանց աչքերում նա վտանգավոր ու անհասանելի է։ Այս կինը թուլամորթների համար չէ։ Կարիճի կողքին հնարավոր չէ հանգստանալ, նա միշտ լարված է պահում ու դրանով ավելի է գրավում։ Կարիճ կնոջ հմայքը նրա ներքին ինքնավստահության ու չբացահայտված հանելուկ լինելու մեջ է։

Աղեղնավոր: Կին Աղեղնավորը կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ՝ լինել չկրկնվող, չփորձել ինչ-որ մեկին դուր գալ, չփորձել ինչ-որ բան ցույց տալ։ Ցանկացած դեպքում նա անհավանական գեղեցիկ ու խարիզմատիկ է։ Նրա հմայքը լավատեսությունն է։ Կարողանում է իր շուրջն ուրախ ու թեթև տրամադրություն ստեղծել։ Նրա կողքին ամեն ինչ հնարավոր է համարվում։

 

Այծեղջյուր: Կին Այծեղջյուրը մեծ ներքին ուժ ունի, որը նրան առանձնացնում է մյուսներից։ Նա բավականին նպատակասլաց է ու ինքնավստահ. դա նրան յուրահատուկ հմայք է պարգևում։ Կին Այծեղջյուրը գեղեցիկ է իր խստության, դաստիարակվածության, համառության ու կրթվածության մեջ։ Նա մնում է գրավիչ ու նուրբ, նույնիսկ երբ հասնում է իր նպատակներին անկոտրուն ուժի միջոցով։

Ջրհոս: Կին Ջրհոսը գեղեցիկ է իր անհասանելիության, օրիգինալության ու ամեն ինչին ստեղծագործ մոտեցման մեջ։ Այս անհատականությունը ձգտում է ազատության ու անկախության, ինչը շատ է գրավում տղամարդկանց։ Նա տաղանդավոր է և հետաքրքրասեր։ Ջրհոս կնոջ կողքին միշտ հետաքրքիր է ու հեշտ, նրա հետ շփումը տոն է։ Այս կանանց հմայքն ազատության հանդեպ սերն է։

Ձկներ: Ձուկ կինը գրավիչ է իր անպաշտպանության ու ձևականություններից ազատ լինելու շնորհիվ։ Նա առեղծվածային է ու անհասանելի, նրան հասկանալը հնարավոր չէ, այդ պատճառով մնում է միայն սիրել նրան ու անընդհատ զարմանալ։ Ձուկ կանայք շատ հանելուկային ու նուրբ արարածներ են։ Նրա հմայքը կանացի լինելու մեջ է։

 
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Competition