Կենդանակերպի այս նշանները համարվում են ամենաինքնամփոփը. դուք երբեք գլխի չեք ընկնի, թե նրանց մտքում ինչ կա
LIFE
Կենդանակերպի այս նշանները աչքի են ընկնում ինքնամփոփվածությամբ:
Խեցգետինները համարվում են կենդդանակերպի ամենաինքնամփոփ նշանը: Նրանք ինքնամփոփ են, որովհետև ուրիշներին դժվար է հասկանալ նրանց հոգեկան վիճակը: Խեցգետնի նշանի տակ ծնվածներն այլ կերպ են ընկալում աշխարհը, կյանքը նրանց համար բարդ շրջան է, որը պետք է անցնել:
Նրանք մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում կյանքին: Նրանք շատ զգուշավոր են և գերադասում են լռել: Նրանք վստահում են միայն մտերիմներին, նրանց ում լավ են ճանաչում: Խեցգետինը թույլ չի տալիս թափանցել իր ներաշխարհ:
Կարիճները հոգով ուժեղ են, նրանք չեն սիրում ցուցադրել իրենց հույզերը: Ցանկացած իրավիճակում նրանք մնում են փակ և հնարավոր չէ իմանալ, թե իրականում ինչ են մտածում կամ զգում:
Կարիճները գտնում են, որ մարդկանց հետ հարաբերություններում պետք է զուսպ լինել: Կարիճները փակ են նաև իրենց մտերիմների հետ: Նույնիսկ տարիներ անց նրանք չեն խոսում իրենց զգացմունքների ու ապրումների մասին:
Այծեղջյուրները ինքնամփոփ են ու չխոսկան, նրանք բոլոր հիմքերն ունեն այսպիսին լինելու համար: Նրանք շատ լուրջ են: Այծեղջյուրները կարծում են, որ բերանից դուրս եկած յուրաքանչյուր բառի համար մարդ պատասպանատվություն է կրում:
Իրականում արտաքին զսպվածության տակ նրանք թաքցնում են իրենց խոցված հոգին: Նրանք վախենում են կորցնել իրենց հեղինակությունը: