Վերաքննիչում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը (ուղիղ)
VIDEOՎերաքննիչ դատարանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված եւ պաշտպանների միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի էր։ Դատարանը նաեւ հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն էր տեսել։
Նոյեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



