ՈՒՂԻՂ․ ավտոներկրողները կառավարության շենքի մոտ են
VIDEOԱվտոներկրողները, որ բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ, այսօր` դեկտեմբերի 6-ին բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին տեղափոխվել է Գյումրի։ Ավտոներկրողները բողոքում են այնտեղ գոյացած հերթերից եւ ճանապարհի հեռավորությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ավարտվում է 2014 թվականին ԵԱՏՄ ամդամագրվելիս Հայաստանին տրված արտոնությունը եւ մի քանի անգամ բարձրանալու են ավտոմեքենաների մաքսազերծման գները:
Ըստ այդ արտոնության` չնայած Միության տարածում մաքսատուրքերի բարձր լինելուն, 5 տարի ժամկետով Հայաստանում հետաձգվել էին մաքսային վճարների փոփոխությունները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



