Սիրով ազատվում են «հնաբնակներից»
POLITICSԻշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության մեջ իր ուրույն «մասնաբաժինն» ունեն նաև, այսպես կոչված, սորոսականները։ Սա ո՛չ նորություն է, ո՛չ էլ գաղտնիք: «Սորոսականները» բավականին լայն ներգրավվածություն ունեն թե՛ կառավարության կազմում, թե՛ օրենսդիրում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք գերատեսչություններում արդեն երկար ժամանակ է, ինչ կադրային «զտում» է տեղի ունենում. հիմնականում թիրախում են հայտնվում դեռևս աշխատանքից չազատված «հնաբնակները»:
Ընդ որում, այդ «զտումն» ունի մի յուրօրինակ ընդգծված առանձնահատկություն. որպես կանոն, պաշտոններից ազատվում են այն պաշտոնյաները, որոնք չեն ցանկանում աշխատել «սորոսական» թևի հետ ու ընդվզում են նրանց կողմից տարվող քաղաքականության դեմ:
Ըստ մեր տեղեկությունների, այդ գերատեսչությունների ղեկավարները սիրով են ազատվում նրանցից՝ միանգամից մի քանի հարց լուծելով. ազատվում են գլխացավանքից, «մաքրվում» են հին ու փորձառու կադրերից, տեղ է բացվում նոր «սորոսականների» համար: