Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է Պոմպեոյին. լրատվամիջոց
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Պոմպեոն Լավրովին ընդունելու է երեքշաբթի, որից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիսի անցկացում:
Աղբյուրները նշում են, որ 2 երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են սպառազինության վերահսկողությունը, Ուկրաինայում եւ Սիրիայում իրավիճակը եւ այլ հարցեր, որոնք «առնչվում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների լարվածությանը»:
Հաղորդվում է, որ առայժն հայտնի չէ՝ Սերգեյ Լավրովն ուղեւորության ընթացքում այլ հանդիպումներ նախատեսո՞ւմ է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



