Մինիմալ շպար, տաք մուշտակ․ Լուսինե Թովմասյանի կիրակնօրյա կերպարը
LIFE
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրում Լուսինեն պատկերված է մեքենայի մեջ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը լուսանկարում կրում է բաց երանգի տաք մուշտակ, նա նուրբ շպարով է․ բալագույն շրթներկ, թեթեւ ընդգծված աչքեր։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել է․ «Գժական կիրակի»։

Ավելի վաղ Լուսինեն վերահրապարակել էր քրոջ՝ Իրինայի տեղադրած լուսանկարը։ Հմայիչ քույրերը պատկերված էին նախաճաշի ընթացքում։ «Նախաճաշ սիրելի քույրիկիս հետ»,- այսպես էր մակագրված լուսանկարը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



