Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես
SOCIETYPast.am-ի տեղեկություններով այս տարի «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ն նպատակ ունի ներկայացնելու իր անդամներից մեկի մասնակցությունը միջազգային հեղինակավոր գիտահետազոտական մրցույթին՝ «Falling Walls Lab»-ին, որը կկայանա Գերմանիայում, Բեռլինում ս.թ. նոյեմբերի 8-ին:
Այս տարի «Falling Walls Lab» գիտահետազոտական մրցույթ-կոնֆերանսի 3000-ից ավելի դիմորդներից մասնակցության ուղեգիր են ստացել աշխարհի 63 երկրներից 100 երիտասարդ գիտնականներ՝ ներկայացնելու իրենց նորարարությունները: Նշենք, որ ժյուրիի կազմում են համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականներ և գործիչներ, ինչպիսիք են՝ պրոֆ. Կարլ Հենրիկ Հելդինը՝ Նոբելյան հիմնադրամի Խորհրդի նախագահը, պրոֆ. Մաուրո Ֆեռարին՝ ԵՄ Գիտահետազոտականխորհրդի նախագահը:
Ժյուրին նախագահում է աստղագնաց, Եվրոպական տիեզերական գործակալության տնօրենի գլխավոր խորհրդական Կլոդի Հենյերեն: Այս տարի կոնֆերանսն ուներ հատուկ թեմատիկա՝ Բեռլինյան պատի անկման 30-րդ տարեդարձը:
«Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի անդամները աշխատում են կամավորական հիմունքներով: Նրանք համագործակցում են ազգային ու միջազգային կառույցների հետ` հիմնական նպատակ ունենալով աղբի վերամշակման մշակույթը բերել Հայաստան:
Թափոնները կարող են տեսակավորվել, վերամշակվել, վերաօգտագործվել, եթե ունենանք պետական ռազմավարական մոտեցում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



