Նուրբ շպար․ Մերի Հակոբյանի առօրյա կերպարը
PHOTOՍերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:
Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում։ Դերասանուհին կրում է սեւ երանգի ձմեռային տաք շապիկ։ Մերին մեղմ շպարով է։ Տեսանյութն արվել է մեքենայի մեջ։ Հրապարակմանը կից նա ոչ մի մեկնաբանություն չի կատարել։
Ավելի վաղ հրապարակված կադրում Մերին ներկայացել էր ոճային կերպարում։ Դերասանուհին կրում էր սեւ երանգի շապիկ, բաց երանգի, պատառոտված ջինսե տաբատ, բարձրակրունկ երկարաճիտներ։ Մերիի կերպարն ամբողջացրել էին նորաձեւ գոտին ու պայուսակը։ Դերասանուհու վարսերն արձակված էին, նա մեղմ շպարով էր։ Կադրին կից Մերին գրել էր․ «Ո՞ր ներկայացումն եմ դիտել», ապա նշել է մի քանի ստեղծագործություն։