Խորը բացվածքով շապիկ, կաշվե կիսաշրջազգեստ․ Եվա Բաղդասարյանը՝ գրավիչ կերպարում
LIFE
Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել տոնածառի ֆոնին։ Նա կրում է սեւ կաշվե կիսաշրջազգեստ, կարմիր երանգի, խորը բացվածքով սվիտեր։ Եվայի վարսերն արձակած են, նա ընտրել է նուրբ շպար։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մեխրագույն շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



