Կինը Կառավարության շենքի դիմաց սպառնում է ինքնահրկիզվել
SOCIETYԱյս պահին կառավարության շենքի դիմաց մի կին՝ ներկայացած Երանոսյան Մայրանուշ անունով, սպառնում է ինքնահրկիզվել։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր տղան ավտովթարի հետևանքով ութ ամիս է՝ կոմայի մեջ է, սակայն ոչ մեկ իր դուռը չի բացել և չի հետաքրքրվել դեպքով։
«Տղաս վարորդի կողքն է եղել, ոչ մեկին, ոչ մի բան չի եղել, միայն նրան է եղել, ուզում եմ վարչապետին տեսնել, նամակս նրան տվել եմ, վերցրեց դրեց ծոցը, ասեց ընթացք կտամ, սակայն չտվեց, արդեն երկու ամիս է ոչ մի ընթացք չկա»,-ասաց նա։
Կնոջ պահանջն այն է, որ իրազեկվի՝ ինչ է կատարվում որդու հետ, նրա խոսքով՝ իրեն չեն ասում իրականությունը։
«Ինձ չեն ասում ինչպես է նրա վիճակը, միայն իրավահաջորդը, իրավահաջորդն էլ հարսս է՝ թողել-գնացել է»,-նշեց տիկինը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



