Նոր տարի 2020. ինչ մթերք պետք է լինի սեղանին եւ որոնք կվանեն հաջողությունը
LIFEՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարություն է արել, որն անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում։ Քաղաքական գործիչ կինը կանանց կոչ է արել ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» գերությունից եւ ժամանակը նվիրել ընտանիքին։ Սոցիալական ցաների շատ օգտատերեր հայտարարությունը յուրովի են մեկնաբանել, իբրեւ թե ինչն է խանգարում ե՛ւ սեղան գցել, ե՛ւ ժամանակ անցկացնել մտերիմների հետ։ Իսկ կարելի՞ է առհասարակ սեղանին դնել ճաշատեսակները, որոնցից Հակոբյանը կոչ է անում հրաժարվել։ Պարզվում է՝ սպիտակ մետաղական առնետի տարում սեղանին կարելի է ամենտարբեր ճաշատեսակներ դնել։ Իհարկե, կան նաեւ արգելքներ։
Պարտադիր ճաշատեսակներ ամանորյա սեղանին
Նոր՝ 2020թ.-ի խորհրդանիշին հաճոյանալու համար սեղանին հարկավոր է ճաշատեսակներ ունենալ, որոնց բաղադրության մեջ մտնում են.
- միս (իդեալական է, եթե մի քանի տեսակ լինի)
- ծովամթերք
- միրգ
- հատապտուղներ
- պանիր
- կանաչի։
Որպես գարնիր՝ ավելի լավ է ոչ միայն սովորական կարտոֆիլ ընտրել, այլեւ բազմազան ձավարեղեն՝ ոսպ, հնդկաձավար, բրինձ։ Եթե անհանգստանում եք, որ հյուրերին դրանք կարող են դուր չգալ, կարելի է նաեւ կարտոֆիլ ունենալ։
Առնետն անտարբեր չէ նաեւ քաղցրի նկատմամբ։ Այդ պատճառով ամանորյա սեղանին աղանդերը պարտադիր է։ Դա կարող է լինել մրգերի կամ տանը պատրաստված թխվածքի տեսքով։ Սրանց համար պարտադիր համեմունքներ ու ընդեղեն օգտագործեք։ Դրանք Առնետի նվիրվածության եւ հովանավորության գրավական կռանան։
Ինչ չպետք է լինի սեղանին
Ամենորյա սեղանին չպետք է լինեն.
- կաղամբներ
- բողկ
- շաղգամ
- սպիտակաձավար (նույնիսկ որպես լրացուցիչ բաղադրիչ)
- չափազանց ճարպոտ մթերք
- կտրուկ գոտով պանիր։
Ըմպելիքի մասին. հարկավոր չէ սեղանին թունդ ալկոհոլ դնել։ Ավելի լավ է նախապատվություն տալ ավանդական շամպայնին, գինուն, լիկյորին եւ այլ թույլ ալկոհոլային ըմպելիքներին ու կոկտելյներին։
Այս ամենից կարելի է եզրակացություն անել, որ ազդրից ավելի լավ է հրաժարվել. այն շատ ճարպոտ է։