«Տոնա Արա ». Ցույց ենք տվել ամանորի մրցավազքը և ոչ միայն. Գրիգ Գևորգյան
LIFEԳրիգ Գևորգյանը վերջերս զբաղվում է անհատական գործունեությամբ և ժամեր առաջ ներկայացրեց նոր տեսահոլովակ ` «Տոնա Արա » :
Past.am-ը պրեմիերայի առիթով շնորհավորեց նրան ու հետաքրքրվեց հետագա անելիքներով:
Նոր տեսահոլովակով մտածված ցույց ենք տվել ամանորի մրցավազքը , հոգսի վերածված տոնն իր մանրամասներով, ուտելով և չուտել թափելով : Բնավ մենք չենք պրոպագանդում որկրամոլությունը : Ամանորի տոնը աշխարհի վերջը չէ , վերջապես չպետք է ապրել միայն այդքան ուտելու համար:
Կշարունակե՞ք տեսահոլովակներով ներկայանալ :
Հաջորդ տարի այո,նաև կլինեն համագործակցություններ այլ հայտնի մարդկանց հետ :
Իսկ անհատական նախագծեր կա՞ն
Այո , բավականաչափ ծավալուն աշխատանքներ ենք իրականացնում , որոնց արդյունքները հանրությունը կտեսնի ժամանակի ընթացքում:
«Վայ , Գրիգ, Գրիգ» անվանումով Stend Up- ը լիքը դահլիճով անցավ , ի՞նչ հաճախականությամբ կներկայանաք կրկին:
Ամեն ամիս հանդիսատեսը կարող է տեսնել այն : Բեմում ես խոսում եմ երևույթներից, որոնք կան մեր կյանքում , այնտեղ առօրյա իրադարձություներից սկսած , մինչև քաղաքական հարցեր շոշափվում են իմ կողմից :Այս ժանրը զարգանում է մեր երկրում, որը ուրախալի երևույթ է կարծում եմ :
Տարին ավարտում ենք ինչպե՞ս
Հրաշալի , փայլուն տարի էր , թե անձնական կյանքի թե գործնականի համար: Սպասենք, որ եկող Նոր տարին էլ այսպիսին կլինի :