Չեմպիոնական մրցավեճ է լինելու. Սարգիս Հովսեփյանը` Չեմպիոնների լիգայում «Փյունիկի» խաղի մասին
SPORTՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ որակավորման առաջին փուլում «Փյունիկը» կմրցի Սան Մարինոյի չեմպիոնի` «Ֆոլգորեի» հետ: Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը խոսել է սպասվող հակամարտության մասին.
«Չեմպիոնական մրցավեճ է լինելու, որին «Փյունիկն» ամենայն լրջությամբ է պատրաստվում: Որակավորման առաջին փուլում բոլոր թիմերը հիմնականում հավասարազոր են: Չարժե թերագնահատել ոչ մի մրցակցի, քանի որ նման մակարդակում թույլ տված ցանկացած բացթողման համար կարող ենք պատժվել: Քաջ գիտակցում ենք, որ սխալվելու իրավունք չունենք: Ամեն ինչ անելու ենք արժանի ելույթ ունենալու և Հայաստանի չեմպիոնի պատիվը բարձր պահելու համար»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



