Ֆրանսիան պատրաստ է «ձեռք-ձեռքի աշխատել» Ռուսաստանի հետ. Օլանդ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը պետք է կարեւորագույն դերերից մեկը խաղա Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման գործում: Այդ մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ամփոփելով Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պետք է կարեւորագույն դերերից մեկը խաղա այդ գործընթացում: Ես նախագահ Պուտինին ասացի, որ Ֆրանսիան պատրաստ է ձեռք-ձեռքի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակին հասնելու համար»,- հայտնել է Օլանդը:
Անհրաժեշտ է Սիրիայում տիրող ճգնաժամի քաղաքական լուծում գտնել, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: Ընդ որում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող որեւէ դեր խաղալ Սիրիայի ապագայում: «Ասադը չի կարող որեւէ դեր խաղալ երկրի ապագայում»,- նշել է Օլանդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



