Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծանո՞թ եք արդյոք դրուիդների աստղագուշակին։ Այն ներառում է 13 նշան։ Ո՞վ եք դուք ըստ դրուիդների աստղագուշակի

LIFE

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Ծանո՞թ եք արդյոք դրուիդների աստղագուշակին։ Այն ներառում է 13 նշան։

 

1. Կեչի՝ հաղթող (դեկտեմբերի 24-հունվարի 20)։ Այս մարդիկ ճկուն բնավորություն ունեն, հաճելի վարք, աշխատում են որևէ մեկին չնեղացնել։ Նրբանկատ են, հանգիստ, ոչինչ չեն պահանջում և ոչնչի համար չեն զղջում։ Իրենց տարերքներում հիմնականում կայուն են, շրջապատից ուշադրություն չեն պահանջում, բայց ստանում են դա։

 

2. Արոս՝ մտածող (հունվարի 21-փետրվարի 17)։ Ներդաշնակ արտաքինն ու բարեկիրթ վարքագիծը նրանց ցանկալի հյուր են դարձնում ցանկացած վիճակում։ Գրեթե միշտ լավ տրամադրություն ունեն, որը կիսում են մյուսների հետ։ Ընկերասեր են, ֆենոմենալ ինքնակառավարում ունեն, որևէ մեկին չեն հոգնեցնում իրենց հոգսերով ու խնդիրներով։

 

3. Հացենի՝ հիացնող (փետրվարի 18-մարտի 17)։ Առանձնանում են ինքնագոհությամբ։ Հաճելի արտաքին ունեն, ուժեղ են։ Այս ամենը, ինչպես նաև՝ ներքին լարվածության բացակայությունը գրավում են մարդկանց ուշադրությունը։ Նրանց կարծիքով՝ միայն իրենք են արժանի ուշադրության և հոգատարության, միայն իրենց պետք է ենթարկվեն բոլորը։ Հպարտ են, անկախ։

 

4. Լաստենի՝ դիմացից քայլող (մարտի 18-ապրիլի 14)։ Ուժեղ անհատներ են, ովքեր պատրաստ են գնալ կյանքի իրենց ճանապարհով։ Առանձնանում են համարձակությամբ։ Վստահելի գործընկերներ են, բայց գերադասում են կռիվ տալ իրենց հետաքրքրությունների համար և իրենց ետևից տանել մարդկանց։ Անհանգիստ հոգին նրանց անտեսանելի հեռուներն է տանում։

 

5. Ուռենի՝ հետևող (ապրիլի 15-մայիսի 12)։ Շատ դժվար է հասկանալ այս մարդկանց, քանի որ նրանք բազմաթիվ մութ կողմեր ունենհ։ Սովորաբար համառ են և խորաթափանց։

 

6. Ալոճենի՝ իլյուզիոնիստ (մայիսի 13-հունիսի 9)։ Միշտ նոր մտքեր ունեն, բազմաթիվ տաղանդներ և հեշտությամբ հարմարվում են բոլոր փոփոխություններին։ Կարողանում են ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Որպես կանոն՝ նրանց ուժը հակառակորդի թուլությունը հասկանալն է։ Նրանք լավ ստրատեգներ են։

 

 

 

7. Կաղնի՝ կայունացնող (հունիսի 10-հուլիսի 7)։ Առանձնանում են լայն աշխարհայացքով։ Նրանց կարևոր հատկություններից են լավատեսությունն ու ճշմարտությունն ասելու կարողությունը՝ առանց մտածելու հետևանքների մասին։ Սակայն անզգուշությունը կարող է նրանց թույլ կողմը լինել։ Հատուկ է նաև ինքնազոհողությունը։

 

8. Փշարմավ՝ ղեկավարող (հուլիսի 8-օգոստոսի 4)։ Առավել քիչ են հակված ռիսկի դիմել։ Դա չեն անի, քանի դեռ չեն մտածել դրական և բացասական կողմերի մասին։ Նրանց հատուկ է նպատակային լինելը, պրակտիկ են, կարող են պարզ տրամաբանության միջոցով խնդիրներ լուծել։

 

9. Պնդուկենի՝ գիտակ (օգոստոսի 5-սեպտեմբերի 1)։ Խելացի են, սթափ մտածող։ Մտածողության ճկունությունը նրանց դարձնում է հրաշալի բանավիճողներ և գրողներ։ Լավ կազմակերպիչներ են, ովքեր կարող են ամեն ինչ մանրամասն մտածել։ Գիտելիքներ ձեռք բերելու պահանջը նրանց դարձնում է լավ գիտնականներ և մասնագետներ։

 

10. Խաղող՝ կազմակերպիչ (սեպտեմբերի 2-սեպտեմբերի 29)։ Զգայուն են և չափազանց զգացմունքային, բայց դժվար պահերին կարող են սառնասրտություն ցուցաբերել։ Կազմակերպված են, միշտ կայծակնային արագությամբ արձագանքում են անկանխատեսելի հանգամանքներին։ Կարող են օգնել ներդաշնակություն ու կայունություն ստեղծել։

 

11. Թավիշ՝ անհողդողդ (սեպտեմբերի 30-հոկտեմբերի 27)։ Նրանց հատուկ է դիմացկունությունը, բազմաթիվ տաղանդները, որոնք նրանց կարող են ճանաչում բերել: Որպես կանոն՝ ունենում են սեփական առանձնահատուկ ոճը։ Միևնույն ժամանակ՝ հակված են անվճռականություն ցուցաբերել, և կյանքում ունենում են ինչպես՝ մեծ հաղթանակներ, այնպես էլ՝ պարտություններ։

 

12. Եղեգ՝ խուզարկու (հոկտեմբերի 28-նոյեմբերի 24)։ Այս մարդիկ լուրջ ազդեցություն են թողնում մյուսների վրա։ Դերը, որ նրանք խաղում են, բացառում է թուլության ցանկացած դրսևորում և նույն տեղում նստած մնալը։ Գերադասում են փոխել իրադրությունը, ցանկանում են միանգամից փոխել կյանքը։

 

13. Շամբուկ՝ որոնող (նոյեմբերի 25-դեկտեմբերի 23)։ Զարգանում են աստիճանաբար։ Երիտասարդ տարիքում նրանց հատուկ է երկար ժամանակ և էներգիա ծախսել անիմաստ նախագծերի վրա։ Հիմնականում անհանգիստ են կամ անբավ հետաքրքրասեր, ինչի արդյունքում ձգտում են խորը գիտելիքներ ձեռք բերել և հակված են հեռու ճամփորդությունների մեկնել՝ աշխարհայացքը լայնացնելու համար։

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards