Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


ԱԺ արտահերթ նստաշրջան. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

VIDEO

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը:Գրանցվել է 104 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հունիսի 23-ի նիստում պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով  նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ստանալ 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ 150 միլիոն ԱՄՆ դոլար՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում

Երրորդ ըներցումով քննարկվել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թ. ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ բարելավելու էլեկտրահաղորդման ցանցի եւ համակարգի կառավարման հուսալիությունը:

Արեգ Գալստյանի ներկայացմամբ՝ երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում /մոնիթորինգ/ իրականացնելու հնարավորություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Թեւան Պողոսյանը, Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանը եւ Արմեն Բաբայանը: Առաջարկվում է ի գիտություն ընդունել «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի» եզրակացությունը եւ Ազգային ժողովում դրա քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference