Մխիթարյանն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է. Յուրգեն Կլոպ
SPORTԱնգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է:
«Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանի նկատմամբ քննադատությունը շատ էր: Բայց ֆուտբոլիստների 99 տոկոսը պետք է երջանիկ լինի նրա խնդիրներն ունենալու համար: Հենրիխն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Ոչ բոլորն են ընդունակ համադրելու տեխնիկան եւ արագությունը: Հայերն աշխատասեր են, և հենց այնպես չէ, որ Հայաստանն աշխարհին տվել է այսքան բարձրակարգ շախմատիստների»,- Կլոպի խոսքը մեջ է բերում Daily Mail-ը:
Յուգեն Կլոպը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր Դորտմունդի «Բորուսիա»-ն, և հենց Կլոպի ցանկությամբ էր, որ Մխիթարյանը «Շախտոյր»-ից տեղափոխվեց դորտմունդյան ակումբ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



