ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ
INTERNATIONAL NEWSLockheed Martin ընկերությունը Միացյալ Նահանգների ռազմաօդային և ռազմածովային ուժերի համար ստեղծում է «երկիր-երկիր» դասի նոր հրթիռ, որը կկարողանա հաղթահարել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգը:
Այս մասին Breaking Defense հանդեսին է պատմել գեներալ Ջոն Ռաֆետին, որի խոսքով՝ եվրոպական թատերաբեմում այն կիրառվելու է նախևառաջ ռուսական համակարգերի դեմ, իսկ Խաղաղ օվկիանոսում՝ չինական ռազմանավերի դեմ:
Ըստ ամերիկացի գեներալի՝ նորույթը պետք է փոխարինելու գա չափերով շատ ավելի մեծ ATACMS տակտիկական հրթիռային համակարգին:
Աղբյուրը մանրամասնում է, որ PrSM–ը փորձարկվել է դեկտեմբերի 10-ին՝ Նյու Մեքսիկոյում: Հրթիռն անցել է 240 կմ տարածություն՝ խոցելով բոլոր թիրախները: Նորույթը կարող է ամերիկյան զինանոցը համալրել արդեն 2023թ.:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



