Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ընտանիքիս անդամները միշտ նվիրում են այն, ինչ հոգուս խորքում ուզում էի»․ Սոֆի Դևոյանը՝ նախատոնական օրերին ընտանիքից հեռու լինելու և տարվա ամենամեծ ձեռքբերման մասին

LIFE

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն այս տարվա ամենամեծ ձեռքբերումը համարում է  Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտում սովերելը, թեև մի փոքր տխրում է, քանի որ նախատոնական շրջանում հեռու է ընտանիքից։

 

Tert.am Life-ը Սոֆիի հետ զրուցել է տոներին պատրաստվելու, իրականացրած նպատակների և սպասումների մասին։

 

Ամանորի հետ կապված պարուհու ծրագրերն առայժմ հստակ չեն, նրա խոսքով, հիմա քննական ծանրաբեռնված շրջանում է։ Սոֆին նշեց, որ Ամանորն իր ամենասիրելի տոներից է, որը համընկել է նաև իր տարեդարձի հետ՝ աղջիկը ծնվել է հունվարի 1-ին։ Պարուհին ժպիտով ավելացրեց, որ այս տոնին երկու նվեր է ակնկալում։

 

 

«Շատ եմ ուզում տոներին Երևան գալ, որովհետև սա առաջին տարին է, երբ նախատոնական շրջանում ընտանիքիցս հեռու եմ։ Այս տարի Երևանում շատ քիչ եմ եղել, ուզում եմ Ամանորին ընտանիքիս կողքին լինել։ Եթե ստացվի Հայաստան գալ, կլինի հենց Ամանորին, նախատոնական անցուդարձին չեմ կարողանա մասնակցել»,- ափսոսանքով ասաց Սոֆին։

 

Նվերների մասին մտածել Սոֆին դեռ չի հասցրել․ «Ամանորին ընդառաջ հայրիկս միշտ հարցնում է, թե ինչ եմ ուզում ստանալ։ Այս տարի դեռ չեմ որոշել՝ մի քիչ համեստ կգտնվեմ:) Չնայած գրեթե ամեն տարի ասում եմ՝ ինձ որևէ բան պետք չէ, նվիրեք այն, ինչ ուզում եք։ Հետաքրքիրն այն է, որ ընտանիքիս անդամները միշտ նվիրում են այն, ինչ ես հոգուս խորքում ուզում էի»։

 

Նա նշեց, որ երբեմն մի փոքր տխրում է, որ Երևանում չէ, չնայած Մոսկվայում ևս կարողանում է հետաքրքրություններ գտնել․ «Այստեղ շատ շուտ են սկսել Ամանորին պատրաստվել՝ ամենուրեք զարդարանքներ են, փողոցներում զգացվում է տոնական շունչը։ Երբ դուրս եմ գալիս, միանգամից զգում եմ Ամանորի տրամադրությունը և անմասն մնալ չեմ կարողանում։ Այնպիսի մթնոլորտ է, որ ակամա ուզում ես տոնական օրերը շուտ գան, տրամադրությունդ բարձրանում է»։

 

 

Այնուամենայնիվ, ըստ դերասանուհու, նոր բնակավայրին հարմարվելը հեշտ չի տրվում, առայժմ ամբողջությամբ չի հաղթահարել այդ փուլը․ «2019 թվականը նախորդ տարիներից շատ տարբեր ստացվեց։ Այստեղ՝ Մոսկվայում, ամեն ինչ այլ է, անգամ, դժվար է համեմատել, ուղղակի ուրիշ է։ Բնականաբար, Երևան չէ, որովհետև ընտանիքիցս, հարազատներիցս, ընկերներիցս հեռու եմ։ Հետաքրքրությունների հետ մեկտեղ, այստեղ մի փոքր տխուր է․ Երևանի համն ու ջերմությունն այստեղ  չկա»։

 

Դերասանուհու խոսքով՝ մոսկովյան կյանքի հետ կապված շատ բան բացահայտել չի հասցրել, քանի որ քաղաքային զբոսանքներին բավականին ժամանակ տրամադրել չի կարողանում. «Իհարկե, փորձում եմ հնարավորինս շատ ճանաչել այն վայրը, որտեղ ապրում եմ, բայց դրան տրամադրում եմ այնքան ժամանակ, որքան գրաֆիկս է թույլ տալիս։ Ինչ-որ չափով հասցրել եմ մտնել մոսկովյան կյանքի ռիթմի մեջ։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի»։

 

Սոֆին նշեց, որ իր ամեն տարին բուռն է անցնում, լի նորություններով ու փոփոխություններով. «Տարվա ձեռքբերումս այն է, որ կարողացա ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտ (ГИТИС), որովհետև արտերկրում սովորելը, հատկապես, սեփական ուժերով ընդունվելը, կարծում եմ, շատ բարդ է։ Տարին լեցուն էր և շատ լավը, հույս ունեմ, որ հաջորդ տարին կլինի էլ ավելի լավը»։

 

 

Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System