Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այնքան Համարձակ Չեմ, Որ Ամեն Ինչ Ջնջեմ և 0-Ից Սկսեմ»․ Լուիզա Ներսիսյան

LIFE

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հաճախ է դիմում ոճափոխության և հեռուստադիտողներին պարբերաբար ներկայանում է նոր սանրվածքներով և մազերի գույնի փոփոխություններով։ Վերջին շրջանում շիկահեր դարձած դերասանուհին հիմա ընտրել է մազերի վարդագույն երանգը։  

 

 

 

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ոճափոխության, մազերի նախընտրելի գույնի և հաճախ փոփոխությունների գնալու համարձակության մասին։

 

«Փոփոխությունները հանպատրաստից են լինում։ Այնպես չի լինում, որ նախապես ծրագրեմ, որոշեմ և հետո իրականացնեմ։ Հիմնականում պահի ազդեցության տակ է լինում, շատ մեծ կապ ունի նաև իմ տրամադրությունը։ Կարևորում եմ նաև, թե փոփոխության ինչ առաջարկ է լինում, հանուն ինչի է արվում։ Երբեք դա ուղղակի չեմ անի, եթե ոճային և բովանդակային հիմք չունենա»,-ասաց դերասանուհին։

 

 

 

 

 

 

Խոսելով փոփոխությունների գնալու համարձակության մասին՝ Լուիզան նշեց, որ չնայած հաճախ է դիմում ոճափոխության, կարծում է, որ կարելի էր էլ ավելի համարձակ գտնվել․ «Աշխատում եմ  ընդհանուր փոփոխություններ անել՝ դիմահարդարում, հագուստ, տրամադրություն։ Պատրաստ եմ ամբողջական կերպար ստանալու համար սանրվածքի փոփոխություն անել, մազերիո փարթամության շնորհիվ դա բավականին հեշտ է տրվում ինձ՝ կառե սանրվածքից մինչև երկար ալիքներ, գեղեցիկ հավաքած ինչ-որ լուծումներ։ Արտաքին փոփոխությունները հիմնականում համարձակությամբ եմ անում, չնայած կարող էի ավելի համարձակ լինել»։

 

Դերասանուհին նշեց, որ չկա մի սանրվածք, որով իրեն չի պատկերացնում։ «Պատկերացնելը կապված է իմ էմոցիաների հետ՝ ես ինձ դուր կգա՞մ, թե՞ ոչ, խոսքս, իհարկե, բեմական կամ եթերային կերպարների մասին չէ։ Որևէ բան չեմ բացառում, որովետև հնարավոր է ներքուստ պատրաստ լինեմ սև մազերի, կարճ սանրվածքի, անգամ, ճաղատանալու։ Եթե պահը հասունանում է, երբեք չեմ ասում երբեք,- նշեց Լուիզան և ծիծաղելով շարունակեց,-  Իմ մազերն ուղղակի մեղք են՝ ես միայն դա կարող եմ ասել, որովհետև իրենք հերոս են, որ դիմանում են այսքան իմպրովիզների։ Իհարկե խնամում ենք՝ թե՛ ես, թե՛ վարսահարդարս, սակայն խնամքին հաջորդում է նոր փոփոխությունը»։

 

 

 

 

Չնայած Լուիզան պարբերաբար դիմում է փոփոխությունների, դժվարանում է մտաբերել այնպիսի սանրվածքներ, որով իրեն ամենից շատն է հավանել․ «Դժվար է առանձնացնել մի կերպար, որում ամենից շատն եմ ինձ դուր եկել։ Եթե այդ շրջանում ինձ համար ընտել եմ այդ սանրվածքը, ուրեմն միանշանակ ես ինձ դուր եմ եկել։ Սակայն հետադարձ հայացք նետելով, ամեն դեպքում, եղել է մի քանի սանրվածք, որոնք կարող եմ առանձնացնել, դրանցից է կառեն, որը, ըստ իս, շատ հետաքրքիր էր, մազերիս կարմիր գույնը, «Սկոտչ & Whiskey»-ում հերոսուհուս սանրվածքը»։  

 

Չնայած ոճափոխության հաճախականությանը, դերասանուհին իր կյանքում փոփոխությունների մասին այլ տեսակետ ունի․ «Փոփոխություններ սիրում եմ, սակայն նայած, թե կյանքի որ բնագավառում են և ինչ են ենթադրում։ Շատ կտրուկ և բուն կյանքի հետ կապված փոփոխություններ այնքան էլ չեմ սիրում՝ այդքան համարձակ չեմ, որ ամեն ինչ ջնջեմ և զրոյից սկսեմ»։

 

 

 

 

 

 

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards