Ոճային մայրիկ. Էմմիի լուսանկարը որդիների հետ
LIFE
Էմմին կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։
Երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել որդիների հետ։ «Մեքենայի ղեկին» ավագ որդին է։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպարում է։ Նա բաց գույնի բլուզ է կրում, սեւ տաբատ եւ եկրակաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում է սեւ լայնեզր գլխարկը։ Հետեւորդները, այդ թվում հայ հանդիսատեսին ծանոթ աստղերը, բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։ «Գժվելիք»,- գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ «Ինչ լավն եք»,- մեկնաբանել է երգչուհի Մարտա Կիրակոսյանը։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ոճային հագուստ էր կրում ՝ սեւ, կիպ զգեստ, որն ընդգծում էր երիտասարդ մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Էմմին այն համադրել էր երկարաճիտ կոշիկների հետ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Լույսերը վառվեցին, երգերը հնչեցին, եւ դու ասացիր ... եղիր միշտ իմ կողքին»։