Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


«Ես շատ էի սխալվել, մեկ երազանքը «Շանթ»-ում շատ քիչ է, այստեղ բոլոր երազանքներդ են կատարվում». Աննա Գրիգորյան (լուսանկարներ)

LIFE

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

«Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի 6-րդ գալա համերգի քվեարկության արդյունքում նախագծից հեռացավ Աննա Գրիգորյանը: Անցած ճանապարհի, ձեռբերումների, դժվարությունների և այլնի մասին ArenaNews.am կայքը զրուցել է մասնակցի հետ:

 

–Աննա, հանդիսատեսի քվերակության արդյունքները որքանո՞վ էին անակնկալ Ձեզ համար, սպասու՞մ էիք, որ այս անգամ նախագիծը Դուք կլքեք։

 

-Ճիշտն ասած՝ գրեթե ամեն գալայից առաջ մտածում էի, որ հնարավոր է հենց ես  դուրս մնամ նախագծից, բայց այս գալայի ընթացքում շատ հանգիստ էի. մտքովս չէր անցնում, որ ես կլքեմ նախագիծը։ Նախապատրաստական ողջ ընթացքում կենտրոնացել էի Հարութի հետ ներկայացրած զուգերգը լավ կատարելու մտքի վրա ։

 

 

 

-Ինչի՞ հետ եք կապում դուրս մնալը՝ նախորդ անգամ ոչ այնքան լա՞վ եք երգել, թե՞ մրցակցությունն է էլ ավելի թեժացել։

 

-Նախորդ ելույթիցս շատ գոհ եմ, հանդիսատեսին էլ էր դուր եկել. Կարծում եմ՝ ինչքան քիչ մասնակից է մնում նախագծում, այնքան ավելի թեժանում է ամեն ինչ: Իմ կողքին, իհարկե, մեծ բանակ էր կանգնած, բայց այս անգամ ձայները փոքր-ինչ քիչ են եղել, դրա համար էլ դուրս մնացի:

 

-Այս ընթացքում ամենաշատը հարցնելու են՝ ի՞նչ տվեց նախագիծը Ձեզ՝ հմտություններից մինչև ընկերներ. ես էլ բացառություն չլինեմ, խնդրեմ, որ կիսվեք տպավորություններով:

 

-Նախագիծն իմ կյանքում շատ մեծ դեր ունի, կյանքում չեմ մոռանա այստեղ անցկացրած և ոչ մի օր։ Իմ առջև մեծ դուռ է բացվել, որովհետև միայն այն, որ քեզ ճանաչում են, դրսում ասում են՝ «վայ, Ազգայինի երգիչներից է», «վայ, մեր Աննան է», շատ հաճելի է։ Ամենակարևորը՝ ես այստեղ մեծ փորձ եմ ձեռք բերել՝ հանդիսատեսի հետ շփման, բեմում կանգնելու, բեմական խոսելու, մի խոսքով ամեն ինչ այստեղ սովորել եմ։

 

–Դժվարություններ հաղթահարե՞լն էլ:

 

-Դժվարություններ, այո, եղել են․ օրինակ՝ մեր առջև խնդիր կար, որ մեկ շաբաթում պետք է երգերը շատ արագ սովորեինք. մտածում էի՝ մեկ շաբաթում չեմ հասցնի ինձ անծանոթ երգն այնպես սովորել, որ և բառերը չմոռանամ, և նորմալ մատուցեմ։ Բայց հաղթահարեցի, ես ինքս ինձ վրա զարմանում էի՝ ինչպես եմ ամեն շաբաթ նոր երգ, նոր կերպար ստանում։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո «Շանթ»-ում էինք, ու ինչ դժվարություն էլ եղել է, միաժամանակ նաև շատ հաճելի էր։

 

 

 

-Դուք նաև սովորում էիք, դասերի հետ ինչպե՞ս էիք համատեղում այդ զբաղվածությունը ։

 

-Այո, սովորում եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, երկրորդ կուրս եմ։ Այս ընթացքում այնտեղ ինձ շատ ընդառաջեցին, քաջալերում էին, ասում էին՝ հիմա գնա փորձերիդ, հետո բացը կլրացնենք։

 

-Ձեր լավագույն ելույթը։

 

-Իմ ամենալավ ելույթը, որ և ինձ մոտ է տպավորվել, և լսարանից եմ շատ դրական արձագանք ստացել, եղել  է Սիրուշոյի «Զոմա-զոմա» երգը։ Երբ մեր պրոդյուսեր Գիսանե Պալյանը երգն ինձ տվեց, մոտս մտավախություն կար։ Մտածում էի՝ երգը նոր է դուրս եկել, ես ինչպ ե՞ս պիտի ներկայացնեմ, որ ինձ մոտ էլ լավ ստացվի, որ ոչ թե ասեն՝ Սիրուշոյից վատ երգեց, այլ ասեն՝ ներկայացրեց իր ձևով։

 

Մեկ շաբաթում կարողացանք ստանալ այն, ինչ ուզում էինք։ Այդ երգի ժամանակ ինձ միացել էին իմ ընկերները՝ Ռազմիկն ու Մհերը, որոնք նույնպես նախագծից էին։ Համարում եմ, որ բոլոր առումներով այդ երգն ինձ մոտ հրաշալի ստացվեց։

 

–Աննա, ունե՞ք նախագծում ֆավորիտ։

 

-Մնացել են իմ 4 լավագույն ընկերները։ Անժելայի հետ շատ եմ մտերմացել, դարձել է ինձ հարազատ ընկերուհի. ստացվեց այնպես, որ բեմում մենք երկուսս մնացինք, ինչը շատ անսպասելի էր, ու երկուսս էլ շատ էինք տխրել։ Երբ ասացին, որ Անժելան է մնում նախագծում, ես ավելի շատ ուրախացա, Անժելան հուզվեց։ Համարում եմ, որ ամենաերջանիկ մարդն եմ, որ Անժելային գտել եմ այս նախագծում. ամեն ինչ անելու եմ, որ իր համար լավ լինի։

 

Մյուսներին  ևս շատ սիրում ու հաջողություն եմ մաղթում. և Հարությունի, և էդգարի հետ դուետներ եմ ունեցել, միասին աշխատել ենք ու հիացած եմ իրենցով։

 

 

 

-Հագեցած գրաֆիկից՝ փորձերից, նկարահանումներից հետո, հիմա Ձեր օրը ինչպե՞ս եք կազմակերպելու, արդեն զգու՞մ եք բացը։

 

-Դուրս մնալու օրը շատ էի տխրել, մտածում էի հիմա, որ առավոտյան վեր կենամ վե՞րջ, էլ «Շանթ» հեռուստաընկերություն չե՞մ գնալու: Բարեբախտաբար, ստացվեց այնպես, որ ինձ զանգահարեցին ու ասեցին, որ հաջորդ օրն էլի փորձի եմ, իմ ընկերներին բեք վոկալ է պետք, օգնելու եմ իրենց։ Այնպես, որ դեռ չեմ հասցրել հեռու գնամ, որ կարոտեմ։

 

Այդւոհանդերձ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագծի պրոդյուսեր Աննա Թադևոսյանին, որովհետև Աննայից անասելի մեծ դասեր եմ վերցրել այս նախագծում։ Աննան հատուկ նրբանկատությամբ է վերաբերում ամեն ինչի՝ սկսած հագուստից, մազերից. ցանկացած մանրուքի ուշադրություն է դարձնում, որ ամեն ինչ իդեալական լինի։ Ես այս նախագիծ էի եկել այսպես մի փոքր բան սովորած, բայց սովորել եմ շատ բան հենց նրա շնորհիվ։

 

Ուզում եմ «Շանթի» ողջ անձնակազմին շնորհակալություն հայտնել, որովհետև մեզ հետ շատ աշխատանք է տարվել։ Նաև ընտանիքիս եմ շնորհակալ. սկզբում վախենում էի, մտածում էի՝ չեմ կարող, բայց ինձ հետ եկան առաջին իսկ պահից, ասում էին՝ կստացվի ու ստացվեց։

 

Իմ առաջին հարցազրույցում նշել էի, որ ցանկանում եմ իմ երազանքներն այստեղ մի փոքր կատարվեն, բայց ես շատ էի սխալվել, մեկ երազանքը «Շանթ»-ում շատ քիչ է, այստեղ բոլոր երազանքներդ են կատարվում։

 

Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch