«Հիասքանչ». Իննա Խոջամիրյանի նուրբ կերպարը
LIFE
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իննան արձակել է մազերը, նուրբ շպարով է։ Նա ոճային վերանզգեստ է կրում եւ տաք շարֆ։ «Մի հատ տենց մնա՝ նկարեմ» by @hayko_hovhannisyan_»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ դերասանուհին։ Նրա էջը լի է բազմաթիվ դրական մեկնաբանություններով։ «Հիասքանչ»,- գրել է օգտատերերից մեկը։
Լուսանկարը՝ @aminavagyan
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ազդեցիկ կերպարում էր։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով աչքերն շուրթերը։ «Թիթեռնիկի էֆեկտ»,- այսպես էր դերասանուհին մակագրել լուսանկարը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել դերասանուհուն։