Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ (ֆոտո)
POLITICSՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի եւ Տարոն Սիմոնյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի լրատվության ծառայությունից։
Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրականացրած աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների մասին:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



