Նոր Cashback ակցիա՝ «Ինեկոբանկի» կողմից
ECONOMICSԱմանորյա տոներին ընդառաջ՝ Ինեկոբանկը հայտարարում է Cashback ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 23-ը բոլոր InecoPay օգտատերերը, կատարելով անկանխիկ վճարումներ Երևանի և ՀՀ մարզերի մի շարք սուպերմարկետներում, սրճարաններում, դեղատներում, ռեստորաններում և արագ սննդի կետերում, իրենց վճարման դիմաց կստանան 5%-ի չափով հետվճար (Cashback):
«Ինեկոբանկը Հայաստանում անկանխիկ գործարքների մշակույթը զարգացնելու և խրախուսելու նպատակով մեկնարկել է «Վճարի՛ր արագ, Վճարի՛ր շահավետ» cashback ակցիան։ Ակցիայի շրջանակում գործընկեր առևտրի և ծառայությունների ոլորտի կետերում InecoPay վճարումներ կատարող հաճախորդները կստանան իրենց բոլոր գործարքների հանրագումարի 5%-ի չափով հետվճար։ Նվազագույն հետվճարի գումարը սահմանվել է 500 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 50 000 ՀՀ դրամ: Cashback տրամադրվելու է այն օգտատերերին, ովքեր նշված ժամանակահատվածում կկատարեն հանրագումարային 10 000 ՀՀ դրամ և ավել գործարքներ», - տեղեկացրեցին Ինեկոբանկի մամուլի ծառայությունից։
Ակցիայի հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ «Ինեկոբանկի» պաշտոնական կայքում, իսկ գործընկերների ցանկին` հետևյալ հղմամբ։
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։
2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին: 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։