Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

20 տարի վագոն–տնակում ապրած Խաչատրյանների ընտանիքն Ամանորը կդիմավորի նոր տանը

SOCIETY

 

Կոտայքի մարզի Սարալանջ համայնքում բնակվող Խաչատրյանների համար, ամանորյա հրաշքն արդեն իրականություն է դարձել. 20 տարի քայքայված ու ժանգոտված վագոն-տնակում ապրելուց հետո, ընտանիքը վերջապես տեղափոխվել է քարաշեն տուն:

 

Արմենն իր երիտասարդության զգալի մասն անցկացրել է խնդիր լուծելու պատասխանատու բեռի տակ: Նորաստեղծ ընտանիքի հետ՝ նախ ապրել է հայրական տանը: 22 հոգով փոքրիկ տան մեջ ապրելու անհարմարությունն ու այլընտրանքի բացակայությունն ստիպել են քայլեր ձեռնարկել: Արմենն իր ընտանիքի հետ տեղափոխվել է մետաղական տնակ ու միաժամանակ սկսել տուն կառուցել: Իրար հաջորդող՝ սոցիալական ու առողջական խնդիրների պատճառով, սակայն, տան շինարարությունը հիմքերից այն կողմ այդպես էլ չի անցել:

 

«Երբ բաժանվում էինք հայրական տնից, թվում էր՝ դժվար կլինի միայն սկզբում, իսկ հետո՝ մեկ-երկու տարում ոտքի կկանգնենք, տուն կունենանք, կապրենք մարդավայել: Սակայն տարիներն անցան, որդիներս մեծացան մետաղական պատերի ներսում, կնոջս առողջությունը քայքայվեց ու օր օրի ավելի էր վատանում: Օր ու գիշեր աշխատելով անգամ, հնարավոր չէր լինում հոգալ հիվանդանոցի ու մեծացող երեխաների ծախսերն ու նաև տուն կառուցել: Անգույն ու դաժան քսան տարիներ անցկացրեցինք: Դեռ այսօր էլ, երբ արթնանում եմ այս տանը, մի տեսակ չեմ կարողանում հավատալ, որ սա իրականություն է, որ ընտանիքիս երազանքների տունը գերազանցել է մեր սպասելիքները», - ասել է ընտանիքի հայրը՝ Արմենը:

 

Խաչատրյանների ընտանիքը միակը չէ, որին հաջողվել է գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ՝ հաղթահարել տարիների խնդիրը. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, նոր՝ 2020 թվականը, նոր բնակարանում դիմավորելու հնարավորություն է ստացել Հայաստանի տասը մարզում ապրող  46 ընտանիք: Նրանց համար դժվար հիշողություններն արդեն անցյալում են:  

 

«Այս բնակարանամուտով ամփոփում ենք ընթացիկ տարվա ծրագիրը: Կատարված աշխատանքի արդյունքը նախ փորձում ենք գնահատել տանտերերի աչքերում, հետո միայն՝ թվերի տեսքով: Երբ տեսնում ենք վաղվա օրվա նկատմամբ արտահայտվող վստահությունը, համոզվում ենք, որ հաջողել ենք ու գնում ենք ճիշտ ուղղությամբ: Ասում են՝ հաջողություն ձեռք բերած մարդն անմիջապես մոռանում է դժվար ապրած օրերի մասին: Գուցե դա այնքան էլ լավ չէ՝ հետագայում  չսայթաքելու համար, բայց ուզում եմ, որ այս մարդիկ իրենց հիշողությունից անվերադարձ հանեն վագոն-տնակի տխուր պատկերներն ու ապրեն անհոգ կյանքով: Ուրախ եմ, որ մեր գործընկերության շնորհիվ, շատ ընտանիքներ ձեռք են բերում ոչ միայն տանիք, այլև սեփական  ուժերին հավատալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

«Կյանքը լի է դժվարություններով: Երբեմն, խնդիրներն այնքան են ծանրանում մարդու ուսերին, որ թվում է, այլևս երբեք թեթևություն չի գա: Հաճախ միայն մի փոքր օգնություն է հարկավոր մարդուն՝ ինքն իրեն հավատալու, ոտքի կանգնելու և առաջ շարժվելու համար: Հենց այդ օգնության ձեռքն էր պակասում Խաչատրյաններին՝ տարիների բեռը թոթափելու համար: Անգնահատելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը այս և մյուս ընտանիքներին: Դրա շնորհիվ ընտանիքն ունենում է տուն,  հավատով է լցվում իր և ապագայի հանդեպ: Ամանորին ընդառաջ թող բոլոր օջախներում հույսը անմար լինի», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 

2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 119,5 մլն ՀՀ դրամի ներդրում և աջակցել 46 ընտանիքի:

 

Ընդհանուր առմամբ, տարիների համագործակցության արդյունքում, կատարվել է մոտ 502 մլն ՀՀ դրամի ներդրում: 2007 թվականից լուծվել է 208 ընտանիքի տան խնդիր:

 

***

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

 

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

 

***

 

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:





 

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice