Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են զինհաշմանդամների հետ

SOCIETY

Past.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը  հանդիպել են մի խումբ երիտասարդ զինհաշմանդամների հետ: Երիտասարդները հիմնականում վերջին տարիներին վիրավորում ստացած զինհաշմանդամներն են, որոնք, սակայն, կարողացել են հաղթահարել դժվարությունները և տարբեր ոլորտներում կայացել են որպես մասնագետներ:

«Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հերոս է: Հերոսները միայն նրանք չեն, ովքեր հերոսի կոչում ունեն, այլ հերոս են՝ ըստ իրենց ապրած կյանքի, իրենց ոգով, այն հերոսական հաղթանակով, որ պարգևել են մեզ,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:-Դուք բոլորդ հաղթած բանակի զինվորներ եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումով է, որ մենք կարող ենք ասել, որ իսկապես ունենք մեր տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը: Բանակը հզոր է նաև իր ոգով: Երբ բանակը կառուցվում էր, ձեր հայրերը և պապերը կանգնեցին ի պաշտպանություն հայրենիքի և Արցախի ու հաղթեցին: Այդ հաղթանակի ոգին ուղղակիորեն փոխանցվում է հաջորդ սերնդին, այն ուղղակիորեն է փոխանցվել ձեզ՝ այն խորհրդով, որ ստացել եք ձեր ծնողներից, այն ոգով և այն ուժեղ կամքով, որ ժառանգել եք ձեր հայրերից, պապերից, մայրերից և տատերից: Դուք հայրենիքին տվել եք ձեր կյանքն ու առողջությունը, դուք պայքարել եք կյանքի համար և հաղթել եք, անցել եք դժվարությունների միջով և ձեր ներսում պահել եք կյանքի հանդեպ հավատը. ձեր կյանքը իմաստավորված է»:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն էական է համարել, որ վերադարձից հետո յուրաքանչյուր զինվոր իր տեղը գտնի կյանքում: «Շատ էական է, որ ձեզնից յուրաքանչյուրը վերադառնա կյանք և գտնի իր տեղն այս կյանքում, հասարակության մեջ, ապրի արժանապատիվ կյանքով: Հույս ունեմ, որ վերադարձած զինվորը, անկախ նրանից՝ ինչ վիճակում է վերադարձել, ամբողջապես կինտեգրվի հասարակությունում և ունակ կլինի վերադառնալ բնականոն կյանքն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:-Կրկին կոչ եմ անում բոլոր պետական և ոչ պետական տարբեր կառույցներին՝ ամեն ինչ անել՝ իրենց մեծ աշխատանքային ընտանիքում ընդունելու այն հերոսներին, որոնք ցանկություն ունեն և կարող են իրենց ներդրումն ունենալ այդ աշխատանքում»:

Նա նշել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում կան երիտասարդներ, որոնք հերոսաբար պայքարել են, ֆիզիկական դժվարություններ ունեն, բայց լիարժեքորեն կարողանում են իրենց ներդրումն ունենալ աշխատակազմի գործունեության մեջ:

«Ժամանակն է, որ դուք վերադառաք լիարժեք կյանքի: Դուք հերոս եք եղել ռազմի դաշտում, վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հերոս կլինի նաև աշխատավայրում,-ընդգծել է նախագահը:-Դուք մեր պարծանքն եք, մեր պահապանն ու պաշտպանը, բայց այսօր նաև՝ մեր գործընկերն եք: Ձեզնից յուրաքանչյուրը դեռ շատ անելիք ունի հայրենիքի համար, ձեր մեծ հաջողություններն առջևում են»:

Հանդիպումից հետո Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է հայրապետական մաղթանք՝ հայրենքի խաղաղության և անսասանության համար։

Անուհետև նախագահն ու Վեհափառ Հայրապետը ճաշել են երիտասարդների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ և փոխանցել իրենց բարեմաղթանքները:

 
    
“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee