ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին աջակցում է ՀՖՖ անդամ 7 ՀԿ
SPORTՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) անդամ 7 հասարական կազմակերպություններ հայտարարել են դեկտեմբերի 23-ին նախատեսված ՀՖՖ նախագահի ընտրությունում Արմեն Մելիքբեկյանի (ՀՖՖ գլխավոր քարտուղարն է) թեկնածությունը պաշտպանելու մասին։
Ֆեյսբուքյան պաշտոնական էջերում այդ մասին հայտնել են «Արարատը», «Դիլիջանը», «Նիկարմը», «Աչաջուրը», «Վեստ Արմենիան» եւ GOALS-ը։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի-Դիլիջանից» հայտնեցին, որ քվեարկելու են Մելիքբեկյանի օգտին։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ «Անիի» նախագահ Խորեն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ՀՖՖ անդամ 34 ՀԿ-ներից 9-ի անդամությունը կասեցվել է, սակայն այդ որոշումները դեռ պետք է հաստատի ՀՖՖ արտահերթ ժողովը։ ՀՖՖ նախագահ կընտրվի ժողովի մասնակիցների 50 տոկոս + 1 ձայն հավաքած թեկնածուն։
Սամվել Սուքիասյան