Yerevan, 01.June.2026,
00
:
00
BREAKING


Անդր­կով­կաս. հա­յացք անցյալին և կան­խա­տե­սում եկող տար­վա հա­մար

INTERNATIONAL NEWS

expert.ru-ն իր «Անդրկովկասը 2019 թվականին. ոչ միասնական տարածաշրջան» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասը այն տարածաշրջանն է, որին բաժին է ընկել հետխորհրդային շրջանի հակամարտությունների երկու երրորդը, և որտեղ հայտնվել են այնպիսի ինքնահռչակ հանրապետություններ, որոնք այնքան կայունություն ու կշիռ են ձեռք բերել, որ անհնար է նրանց անվանել անջատողական կազմավորումներ, քանի որ դրանք դե ֆակտո պետություններ են պետություններին բնորոշ բոլոր կառույցներով: 

Հետխորհրդային տարածքի երկրներից հենց Անդրկովկասում է արձանագրվել նախագահական իշխանության փոխանցում հորից որդուն (Ադրբեջան), Վրաստանը մոտ երկու տասնամյակ չի կարողանում լուծել իրավական եղանակով իշխանության փոխանցման հարցը, իսկ Հայաստանն էլ այն հետխորհրդային պիոներ երկիրն էր, որտեղ նախկին նախագահը արդեն որպես կոշտ ընդդիմադիր փորձել է նորից գալ իշխանության (2008, Լևոն ՏերՊետրոսյան): 

Կովկասի տարածաշրջանը ներկայումս ոչ հաճախ է հայտնվում արդիական քաղաքական քննարկումների դաշտում, սակայն այն պահպանում է իր սեփական նշանակությունը: Այդ տարածաշրջանի մասին խոսում են սովորաբար ավելի լայն համատեքստում, լինի դա Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը, թե իրավիճակը Մերձավոր Արևելքում: 

Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցը քաղաքական օրակարգի հիմնական հարցերից է: Այդ երկրի ցանկացած կարևոր որոշում՝ լինի դա ինտեգրացիոն նախագիծ, թե երկկողմանի հարաբերությունների խորացում որևէ երկրի հետ, դիտարկվում է հենց ղարաբաղյան հիմնահարցի լուծման համատեքտում: Ադրբեջանական մոտեցումների պրագմատիզմը զգացվում է ամեն ինչում: 

Բաքուն խուսափում է միությունների և դաշինքների մեջ մտնելուց և պարտավորություններ ստանձնելուց, բայց միաժամանակ փնտրում է երկկողմանի արդյունավետ կապեր: Միաժամանակ Ադրբեջանը խուսափել և խուսափելու է լայնամասշտաբ ռազմական հակամարտություններից, քանի որ 2016 թվականի «քառօրյա պատերազմը» ոչ երկիմաստ կերպով ցույց տվեց, որ ներկայիս իրավիճակում անհնար է հույս դնել բլիցկրիգի վրա: 

Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակելու է աճեցնել իր տնտեսական պոտենցիալը և փնտրել ներդրումներ տնտեսության դիվերսիֆիկացիայի նպատակով: Երկրում սկսվել է նաև մասշտաբային կադրային հեղափոխություն: 

Հեյդար Ալիևի կադրերի փոխարեն գալիս են ներկայիս նախագահի կադրերը, որոնք պետք է մի կողմից՝ երկրի «չմիավորման» քաղաքականությանը նոր ազդակներ հաղորդեն, իսկ մյուս կողմից՝ նոր արյուն ներարկեն իշխանության մեջ առանց «մայդանների» և սոցիալական ցնցումների: Այնուամենայնիվ, միջնաժամկետ և հատկապես երկարաժամկետ հեռանկարում պահպանվում է վտանգը Ադրբեջանի համար ոչ համակարգային ընդդիմության կողմից և հատկապես ռադիկալ իսլամիստների կողմից: 

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» փաստեց այդ երկրում առկա երկու քաղաքական միտում՝ հետխորհրդային շրջանի իշխող էլիտայի փոփոխություն և երկրի վերածում խորհրդարանական հանրապետության:

 Խորհրդանշական է այն, որ ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար ռուսերենը ոչ թե երկրորդ մայրենի լեզու է, այլ «սերտած»: Առայժմ Փաշինյանի վարկանիշը այնքան բարձր է, որ ներկայումս իշխանությունը ոչ մի լուրջ խնդիրներ չի ունենա: 

Սակայն հետագայում իրադրությունը կփոխվի, և երկիրը կհայտնվի քաղաքական-կուսակցական դաշինքների տրոհման, կոալիցիաների ստեղծման և անվերջանալի ընտրությունների փաստի առաջ:

 Իզուր չէ, որ Հայաստանի վարչապետն արդեն սկսել է խոսել երկրի՝ նախագահական կառավարման վերադարձի մասին, և հավանաբար նման քայլեր կձեռնարկվեն: Կարճաժամկետ հեռանկարում Փաշինյանը ստիպված կլինի պաշտպանել իր իշխանությունը արդեն ոչ թե հեղափոխական, այլ ադմինիստրատիվ-բյուրոկրատական մեթոդներով: 

Չնայած Ռուսաստանը շատ ցավոտ է տարել հայաստանյան իշխանափոխությունը, բայց, այնուամենայնիվ, ընդունել է Փաշինյանին: Ամենայն հավանականությամբ, ապագայում Հայաստանը կշարունակի էլ ավելի խորացնել կապերը Ռուսաստանի հետ: 

Վրաստանը փախչում է իր հետխորհրդային անցյալից անգամ չլուծված տարածքային խնդիրների առկայության պայմաններում: Եվ դա փորձում է իրականացնել Արևմուտքի հետ (ՆԱՏՕ, ԵՄ, ԱՄՆ) շփումները ակտիվացնելու միջոցով: 

Այնուամենայնիվ, այդ ամենը երկարատև գործընթաց է: Նման պայմաններում Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում Ռուսաստանի հետ փոխզիջումային լուծումների հասնել անհնար է: 

Որպես արդյունք՝ Վրաստանին կպահանջվի հարաբերությունների դիվերսիֆիկացիա և կառաջանա Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերություններ հաստատելու հարցը: Կանխատեսում. կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում Անդրկովկասը կմնա բաժանված տարածաշրջան: Կշարունակվի «երեք երկիր. երեք տարբեր ռազմավարություններ» սկզբունքը: Հայաստանը կփորձի մնալ Ռուսաստանի դաշնակից, իսկ Վրաստանը կփորձի համագործակցել «կոլեկտիվ Արևմուտքի» հետ: 

Այնուամենայնիվ, դրա համար և՛ Երևանը, և՛ Թբիլիսին կունենան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սահմանափակումներ: 

Քիչ հավանական է, որ Մոսկվան ողջունի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցության ձևավորումը, իսկ Վաշինգտոնը Վրաստանի կողմից Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Ադրբեջանը կմնա հավատարիմ «չմիավորման» քաղաքականությանը: 

Ինչ վերաբերում է արտաքին խաղացողներին, ապա Կովկասը չի կորցնի իր նշանակությունն ու գրավչությունը, նույնիսկ եթե անգամ ստվերվի աշխարհաքաղաքական այլ գլուխկոտրուկներով, լինի դա Ուկրաինայի հարավ-արևելքը, «քրդական հարցը», Իրանը, թե Սիրիան: 

Դժվար է տարածաշրջանի նկատմամբ ակնկալել ընդհանուր մոտեցում: ԱՄՆ-ը և Ռուսաստանը կպահպանեն ընտրողական փոխհամագործակցությունը ղարաբաղյան կարգավորման հարցով, բայց կշարունակեն բախվել Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի շուրջ: 

Իրանը և Թուրքիան կփորձեն խաղալ իրենց առանձին խաղերը՝ չկապակցվելով ռուսական կամ արևմտյան բևեռներին, չնայած պաշտոնապես Անկարան կպահպանի իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Կամո Խաչիկյան

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield