Yerevan, 22.November.2026,
00
:
00
BREAKING

Ձկներ. Պարզ օրերից չէ, և դուք ավելի եք բարդացնում այն․ Դեկտեմբերի 21-ի աստղագուշակը

LIFE

Խոյ։ Դուք շատ եք ձգտում խուսափել կոնֆլիկտներից, քանի որ հիանալի հասկանում եք, որ եթե դրանք ծագեն, ապա հետո խաղաղություն հաստատելը շատ դժվար կլինի: Դուք շրջապատի հանդեպ պահանջկոտ եք, չեք դրսևորում ներողամտություն այլ մարդկանց թուլությունների նկատմամբ: Վերանայեք ինքներդ ձեզ, փոքր-ինչ ավելի հանդուրժող դարձեք, եթե չեք ցանկանում խզել ձեր հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրը կապված է լիդերական ունակությունների վառ արտահայտումների հետ: Թե ընտանիքում, թե ձեր համախոհների հետ և թե ընկերական շրջապատում դուք ձեզ զգում եք որպես ամենագլխավորը, և դա ոչ բոլորին է դուք գալիս:

Ցուլ։ Այսօր դուք չափազանց գործունյա եք: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում ուղղել իրենց եռանդը խաղաղ հունով, այդ իսկ պատճառով էլ նրանք շրջապատի համար դառնում են ուղղակի վտանգավոր: Ձեզ շատ է դուր գալիս պայքարելը, ընդ որում կարևոր չէ, թե ում հետ և ինչու, այդ իսկ պատճառով էլ դուք համառորեն ներքաշվում եք բազմաբնույթ մենամարտերի ու կոնֆլիկտների մեջ, որոնք ձեզ հետ ուղղակի կապ էլ չունեն: Հնարավոր են բախումներ ազդեցիկ մարդկանց հետ, ընդ որում չնչին վեճից կարող է լուրջ կոնֆլիկտ հասունանալ; Զսպվածությունը ձեզ համար հատկապես կարևոր կդառնա օրվա երկրորդ կեսին:

Երկվորյակներ։ Օրն առավելապես լավ կլինի օգատագործել հանգստի վրա: Հետաձգեք այն ամենը, ինչը ձեզ բարդ, խճճված, ձանձրալի և հոգնեցուցիչ է թվում, և զբաղվեք միայն նրանով, ինչը ձեզ բերկրանք է պատճառում՝ դրական էմոցիաների պահանջն այսօր շատ մեծ է: Աստղերը խորհուրդ են տալիս ուղևորության մեկնել ձեզ համար սիրելի մարդու հետ: Կանայք կարող են լիցքաթափվել խանութներով անցնելով՝ նրանք այսօր կարող իրենց թույլ տալ ոչ մեծ գնումներ անել: Ցանկալի չէ հանդիպել ազդեցիկ մարդկանց, իրավաբանների, փաստաբանների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Խեցգետին։ Բավական անհաջող օր է, որը ձեզ համար կդառնա մի իսկական փորձություն, եթե խելքներդ գլուխը չհավաքեք: Հրաժարվեք ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնաս հասցնել ձեզ կամ շրջապատին, հարգեք ուրիշների զգացմունքները, մի տվեք այնպիսի խոստումներ, որոնք իրականացնելու հարցում վստահ չեք: Չարժե ձեռնամուխ լինել լուրջ գործերի, իսկ ահա մանր կենցաղային ամենօրյա խնդիրներ լուծել ոչ միայն կարելի է, այլև պետք է, չսպասելով, որ դա կանի մեկ ուրիշը: Չարժե անգամ կատակով քննարկել պրոֆեսիոնալ հարցեր, հանդիպել ոչ պաշտոնական միջավայրում մարդկանց հետ, ում հետ դուք կապված եք գործնական հարաբերություններով:

Առյուծ։ Այսօր դուք դանդաղաշարժ եք, այդ իսկ պատճառով էլ մեկը մյուսի ետևից տհաճ իրավիճակների մեջ եք ընկնում: Շրջապատին զվարճացնում են ձեր սխալները, իսկ դուք էլ չափազանց վրդովվում եք, երբ ձեր վրա ծիծաղում են: Կարող են լուրջ տարաձայնությունների ծագել մարդկանց հետ, ում հետ դուք նախկինում շատ լավ լեզու էիք գտնում: Բազմաթիվ մանր տհաճությունները խիստ ազդում են ձեր վրա, սակայն դուք, բարեբախտաբար, առիթը բաց չեք թողնում ուրախանալու, որքան էլ դրանք աննշան լինեն: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար՝ շրջապատի վրա դուք անզուգական տպավորություն եք թողնում:

Կույս։ Հարմար օր է ինչ-որ մեկին՝ իր քթի շուրջը պտտացնելու համար: Ձեզ դուր է գալիս խորամանկել, խոստումներ տալ և դրանք չկատարել, ծաղրել մի բան, ինչը շրջապատի համար շատ կարևոր ու լուրջ է: Բարեբախտաբար, կարելի է չվախենալ ձեր արարքի հետևանքների համար՝ դրանք բոլորն էլ հարթ կանցնեն: Անբարենպաստ օր է անձնական կյանքում լուրջ փոփոխություններ անելու համար: Անգամ եթե ձեզ թվում է, որ ձեր ընդունած որոշումները վերջնական են և ենթակա չեն վերանայման, միևնույն է՝ ձեր ետևից կամուրջներ մի այրեք՝ դուք շատ շուտով կսկսեք ուղիներ փնտրել նահանջի համար:

  

Կշեռք։ Երջանկության և հաջողության համար պետք է պայքարել, այնինչ այսօր դա բոլորովին ձեր սրտով չէ: Հենց’ այդ պատճառով էլ ծագում են տհաճ իրավիճակներ: Ձեր ճակատագրով անհանգստացած մարդիկ ձեզ կոչ են անում ավելի ակտիվ կյանքի դիրք բռնել, գործել ավելի վճռական ու եռանդուն: Ցանկալի չէ ֆինանսական խնդիրներ լուծել, խոշոր գնումներ անել, ներդրումների հետ կապված հարցեր քննարկել: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի հանդիպման, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Շանս ունեք օգտակար ծանոթություններ հաստատել:

Կարիճ։ Հիանալի օր է շրջապատի վրա մեծ տպավորություն թողնելու, ձեր գերազանցությունը ընդգծելու, որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Ձեզ ինչ-որ բանում համոզելն անհնար է, քանի որ ձեր բերած փաստարկները անվիճելի են: Օրը բավական հարմար է ցանկացած նոր գործ ձեռնարկելու համար: Խուճապի մեջ չընկնեք, եթե դրանք ձեզ բարդ թվան՝ դուք շատ շուտ օգնականներ կգտնեք: Լավ են անցնում բոլոր հանդիպումները, օրը հարմար է աշխարհիկ զվարճությունների և պաշտոնական հանդիսությունների այցելելու համար: Եթե ծրագրում եք ուղևորության մեկնել, ապա դրան նախապատրաստվեք ամենայն լրջությամբ:

Աղեղնավոր։ Հաջող օր է, հիանալիորեն հարմար վաղեմի մտահղացումներն իրակաանցնելու համար: Ձեր մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, շանս կա անգամ հաջողության հասնելու բոլորովին մի նոր գործում: Դուք արագ և հեշտությամբ յուրացնում եք նոր տեղեկությունները, դյուրին եք ընկալում այն ամենը, ինչը ձեզ շատ շուտով պետք է գալու: Ուղևորությունները բարձացնում են տրամադրությունը, իրավիճակի փոփոխությունը օգտակար է լինում բոլոր առումներով: Երեկոն այն ժամանակահատվածն է, երբ դուք առավել հմայիչ եք, և հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ առավել ուշադիր են:

Այծեղջյուր։ Հիշեք, որ բավական անհարմար օր է այն բանի համար, որ հիմնովին քանդվի այն ամենն, ինչը կյանքի ընթացքում ձեռք եք բերել: Ցանկացած որոշում, որը ենթադրում է կյանքում շրջադարձային փոփոխություն, պետք է ծանրակշիռ և հիմնավոր լինի: Ձեր սովորույթը՝ սկզբում գործել, իսկ հետո նոր փորձել հասկանալ, թե արդյոք դա ձեզ պետք էր, այսօր վատ ծառայություն կմատուցի: Ամենաբարենպաստ օրը չէ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար՝ դուք չափից ավելի շատ եք մտածում ձեր զգացմունքների, և չափազանց քիչ՝ ձեր սիրելի մարդու զգացմունքների մասին:

Ջրհոս։ Ձեզ համար դժվար է ճիշտ գնահատել օրվա իրադարձությունները, քանի որ այսօր դուք ամեն ինչ տեսնում եք ամենամռայլ հարթության մեջ: Ավելի լավ է չշտապել եզրակացություններ անել, հնարավորություն տալ ինքներդ ձեզ հանգիստ մտածել և հասկանալ ստեղծված իրավիճակը, և դուք հաստատ դրա մեջ կբացահայտեք ինչ-որ հաճելի երանգներ: Ցանկալի չէ կարևոր փաստաթղթեր ստորագրելը, թանկ իրեր գնել կամ վաճառելը: Ամենաբարենպաստ օրը չէ շփումների տեսանկյունից՝ շրջապատին թվում է, որ դուք չափից ավելի հաճախ եք փոխում ձեր կարծիքը, և ձեզ մեղադրում են ոչ հաստատակամ լինելու մեջ:

Ձկներ։ Պարզ օրերից չէ, և դուք կարծես թե ինքներդ եք ամեն ինչ անում, որպեսզի այն ավելի բարդանա: Նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են սադրանքներ սարքելու, ծանոթներին վիճաբանության մեջ գցելու, իսկ հետո՝ ձև թափելու, թե իրականում ոչինչ չի եղել: Նրանց թվում է, թե իրենք կատարելության օրինակ են, և շատ են վրդովվում, երբ կողքի մարդիկ դա չեն նկատում: Կարող են գործերում լուրջ խնդիրներ ծագել: Մի փորձեք ինչ գնով էլ լինի, հետևել նախապես մշակած պլաններին, դա շատ ուժ կխլի ձեզանից, իսկ հաջողության այդպես էլ չի բերի: Դուք պետք է փոքր ինչ ավելի նրբանկատ լինեք, և օրը կդառնա անմոռանալի:

Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia