Ինչ կերպար ընտրել Նոր տարվա գիշերվա համար
LIFEԽանութներն արդեն վաղուց լցված են ամանորյա խաղալիքներով ու դրասանգներով, իսկ դա նշանակում է, որ բոլորն արդեն պատրաստվում են Ամանորը դիմավորելուն։
Այս բոլոր հաճելի հոգսերի մեջ է նաև տոնական զգեստ ընտրելու բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի գործը։
Իսկ, թե ինչպիսի զգեստ է պետք կրել Նոր տարվա գիշերը, փորձենք պարզել EnterTrain-ի հետ միասին։
Ի՞նչ հագնել Ամանորին
Գալիք տարին խոստանում է անկանխատեսելի և հուզիչ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար, և քանի որ տարվա տիրուհին սպիտակ է հագած, լավ կլինի ինչ որ բաց, պաստելային գույների հագուստ ընտրել։
Ողջունելի է նաև փայլերով, արծաթագույն կամ ոսկեգույն թելերով ասեղնագործը, սակայն բացառվում է կատվային պրինտը։
Մասնագետ Էլեոնորա Գինսբուրգը խորհուրդ չի տալիս վառ գույների հագուստ կրել․ կարմիր, նարնջագույն, դեղին։ «Կրակն ու մետաղն ընկերություն չեն անում»,- ընդգծում է Գինսբուրգը։ Անկախ այն բանից, թե ինչ գույնի հագուստ եք դուք ընտրում, ցանկալի է, որ ձեզ վրա մետաղյա աքսեսուարներ լինեն․ բրոշներ, օղեր, վզնոց կամ գոտի։
Ի դեպ, եթե ցանկանում եք նոր տարում ֆինանսական հաջողությունների հասնել, սպիտակ հագուստ ընտրեք, իսկ եթե առաջնային է սերը՝ բաց մոխրագույն զգեստ։