Փախուստի դիմած զինծառայողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել
SOCIETYՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ՊՆ ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա. ում մասին երեկ նշել էի»:
Ավելի վաղ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել:
«Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց:
Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»,- գրել էր նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



