Yerevan, 20.February.2026,
00
:
00
BREAKING


Ֆիլմեր, որոնք պարտադիր պետք է դիտեն բոլորը. խորհուրդ են տալիս ֆեյսբուքցիները

LIFE

Blognews.am-ը գրում է.

Ֆեյսբուքի օգտատերերը բաժանվում են երկու մասի` «լավ կինո ասեք, նայեմ» տիպի մարդիկ և լավ ֆիլմեր խորհուրդ տվողներ, ովքեր ֆիլմը նայելուց հետո իրենց էջերում այնպայման այն գնահատում են, ռեցենզիա են գրում և իրենց ընկերներին առաջարկում են նույնպես դիտել դրանք: Այսօր BlogNews-ը «լավ կինո» փնտրողների համար գտել է Ֆեյսբուքի կինոմաններին և նրանցից խորհուրդներ հարցրել: Չնայած ասում են` «պարտադիր դիտելու» ֆիլմերի ցուցակները ոչ միայն աչքի են ընկնում սուբյեկտիվությամբ, այլ նաև գրեթե միշտ պտտվում են նույն ֆիլմերի շուրջ, այնուամենայնիվ, մեր կինոմանները ներկայացրել են երեք ֆիլմ, որոնք պարտադիր պետք է դիտի յուրաքանչյուրը:

       Էմմուլ Հակոբյան

Քրեական ընթերցվածք (Pulb fiction)

Տարանտինոյի կինոները շատերը բնորոշում են որպես կինոմանական կինո կինոմանների համար: Կինոմանական ցանկս էլ առանց այս կինոմանյակ պերսոնաժի լինել չէր կարող: Նրա առաջին աշխատանքների վրա  զարմանում էին, քննարկում ու խոսում բոլորը, ով դեռ գրիչ բռնել գիտեր կամ կլավիատուրայով արագ էր աշխատում: Նրա ֆիլմերում արյունն ավելի շատ է, քան հինգ րոպեն մեկ հնչող Fuck-ը: Այն ժամանակ նրա դեբյուտային պրոյեկտների վրա գրազ էին գալիս. կա՛մ Օսկար, կա՛մ աղբաման:

Հիմա արդեն այսքան տարի անց նրա ոճից ու նորամուծություններից խոսելն անիմաստ է, ավելի անիմաստ է, եթե ես սկսեմ դրանց մասին խոսել: Իրականում էական էլ չէ՝ Տարանտինոյի ֆանատ ես, թե՝ չէ, «Քրեական ընթերցվածքը» դիտել պետք չէ միայն նրան համար, որ վաղը կամ մյուս օրը ինտելեկտուալ ընկեներիդ ասես, որ Տարանտինոյից գլուխ ես հանում: Տարանտինոյի նկարները կինոմատոգրաֆները փոխեցին ու բերեցին ձեռագրային ֆիլմերի նոր էպոխա: Որպես ժանր, ձեռագիր, մատուցման ձև ու ռեժիսորական աշխատանք՝ Pulb fiction-ն ունիկալ է ու մնում է այդպիսին: Բռնության նման էսթետիկ մատուցում այդ ժամանակաշրջանում չկար, մեծ հաշվով հետո էլ չեղավ: Նրանն է մնում նաև սյուժեի ոչ գծային կառուցումը (ասում են, որ եթե չլիներ Տարանտինոն, չէր լինի Նոլանի Մեմենտոն կամ Ինյարիտուի Քաձ-սերը): Իրականում ապշեցնում է այն, որ աբսուրդային էլեմետները նրա այս ֆիլմում դառնում են մաքսիմալ արդարացված: Օրինակ՝ փոքրիկ խանութի պադվալային հարկում ապրող մազոխիստներից չես էլ զարմանում, հետո էլ երբ նրանց սամուրայական թրով մոռթում են, սիրտդ տեղն է ընկնում, ուրիշ բան չէիր էլ ակնկալում: Տարանտինոյի ստեղծած այս աշխարհն ինձ անձամբ հասցնում է հիստերիայի ու դառնում Վինսենտ Վեգայի սրսկած ադրենալինի չափաբաժինի պես մի բան: Ու երբ ինձ խնդրում են մի բան ասել «Քրեական ընթերցվածքի» մասին, ես ուղղակի ասում եմ. «Մի բան»:

P.S. Կարդալ «Urge Overkill» խմբի «Girl Youll Be a Woman Soon» երգի տակ…

Մաքուր մտքի հավերժ փայլատակում  Eternal Sunshine of the Spotless Mind

Սիրում ես, բայց ուզում ես մոռանալ: Ուզում ես մոռանալ, բայց ի՞նչը: Մարդուն մոռանալը ցավալի է, լրիվ մտքից հանելը՝ անիմաստ, իսկ նրան մտքում պահելը ենթադրում է էմոցիոնալ հիշողություն: Ցավ չզգալու ու չտանջվելու համար պատրա՞ստ ես ջնջել հիշողությունդ, այսինքն՝ հրաժարվել կուտակած ինֆորմացիայից, կյանքի փորձից, հետևաբար և բուն կյանքից...

Օրհնված են նրանք, ովքեր մոռանում են, քանզի չեն հիշում իրենց սխալների մասին...

Կաուֆմանի, Միշել Գոնդրիի ու Պիեր Բիսմուտի սցենարով ֆիլմ, որը մեկ-մեկ ցիտում է Նիցշե: Այն դեպքերից, երբ չես նայում, այլ զգում ես, ապրում ես, մարմնիդ վրա ես քաշում ու կամ երկու ժամ հետո հանում ես վրայիցդ, կամ մնում դրանով փաթաթված: Քանդվող, քանդված, դեպի քանդում գնացող հարաբերությունների թեման բոլորիս համար ակտուալ է, մենք կամ անցել ենք, կամ անցնում ենք, կամ էլ անցնելու ենք դրա մեջով: Ֆիլմը դիտելուց հետո իրականում դեպրեսիայի մեջ ես ընկնում, ու քեզ հուզող հարցերից շատերը մնում են օդում կախված: Բայց սա այն դեպքերից է, երբ դեպրեսիան մոտիվացնող է լինում: Այս նկարից առաջացած դեպրեսիայից կախվածության մեջ ես ընկնում, շատ եզակի ֆիլմերի ես հանդիպում հետագայում, որոնցից ստացվում է ստանալ դեպրեսիայի քո չափաբաժինը:

Kingsman. Գաղտնի գործակալություն

Վերջին շրջանում լրտեսական ֆիլմերը մռայլ են դարձել...

Kingsman-ը դարձավ գլխիս ընկած բացահայտում: Փաստորեն ես լրտեսական ֆիլմեր նայում եմ ու սիրում, մեկ-մեկ, բայց պատահում է: Հիմնականում դեռահասների համար թիրախավորված այս նկարը, ափսոս, գալիս էր միայն դերասանական կազմի պատճառով: Ու երևի եթե դա չլիներ, «Kingsman»-ն այդպես էլ կմնար անտեսված, որովհետև թրեյլերը ոչ մի հույս չէր ներշնչում:

«Kingsman»-ը ֆիլմ է էսթետների համար: Ամեն ինչ արժի միայն դասական երաժշտության տակ գլուխների տրաքելու տեսարանը: Գլուխները պայթում են հերթով, երաժշտության ռիթմերին համահունչ, երբեմն մեկ-մեկ, երբեմն մի քանի գլուխ միանգամից, իսկ արյունի փոխարեն օդում գունավոր սալյուտ է: Ֆիլմի ամենահամով ու գեղեցիկ բաղկացուցիչ մասը հենց բռնությունն է՝ ակնհայտ, բացեիբաց, արնաշատ, բայց շատ էսթետիկ ու նրբանկատ: Գլուխների ժայթքման տեսարանն իհարկե գեղեցիկ է, բայց «Kingsman»-ը «Kingsman» է դարձնում Աստծո տանը տեղի ունեցող մասսայական սպանդը: Եկեղեցում կատարվող մսաղացից բերանդ բաց է մնում: Իրականում հենց այդ տեսարանն է, որ ստիպեց ինձ «Kingsman»-ին ներառել այս ցուցակում: Եթե ոչ ողջ ֆիլմը, ապա գոնե այդ տեսարանը, այդ ֆանտաստիկ, հարբեցնող, այդքան մտածված ու WOW առաջացնող տեսարանը պետք է գոնե մեկ անգամ անպայման դիտել:

               

        Արման Գասպարյան

Incendies

Որովհետև սա, թերևս, զրոյականների լավագույն ֆիլմերից է: Ու ոչ միայն բացառիկ դրամատուրգիայի, ռեժիսուրայի ու դերասանական խաղի, մարդկային զգացմունքները ճզմող պատումի շնորհիվ: Նաև որովհետև ներկայիս աշխարհի համար թեման խիստ ակտուալ է:

 













City Of God

Բրազիլական կինեմատոգրաֆի այս բյուրեղի սահմանած նշաձողը հետագայում չհաջողվեց հաղթահարել անգամ մեծագույն ռեժիսորներին: Ռիո ԴեԺանեյրոյի արվարձանների իրականությունը կինոդիտողին է փոխանցվում անփոփոխ, կուսական ճշմարտացիությամբ` զուրկ ավելորդ պաթետիզմից ու «բարոյական» դասերից: Արդյունքում ստանում ես կտավ, որն անհնար է դիտել առանց շունչը պահելու:










 

Mad Max:Fury Road

Այս տարի Ջորջ Միլլերը ցույց տվեց, որ կինոյում հնարավոր է հրաշալի համատեղել հեղինակայինն ու մասսայականը, բլոքբաստերն ու արվեստի գործը: 2015թ-ի լավագույն կինոփորձերից մեկը «Խելառ Մաքսը» դարձավ, որովհետև այն պարունակում է այն ամենն, ինչ պետք է կինոսիրողին` դրայվ, սեր մանրուքների նկատմամբ, հետաքրքիր պատմություն պոստապոկալիպտիկ միջավայրում և դինամիկա, որը ոչ մի վայրկյան չի ձանձրացնում:

 





            

        Արտակ Գևորգյան

The Fountain (2006)

Տաղանդավոր Արոնովսկու ու սաունդթրեքների աստված Clint Mansell-ի համատեղ գլուխգործոցը եզակի դեպքերից է, երբ ֆիլմն ու երաժշտությունը 10/10 են, կատարյալ սցենար ու անթերի դերասանական խաղ, ֆիլմի ատմոսֆերան ստիպում ա փշաքաղվել առաջին րոպեից մինչև վերջինը, էս միայն ֆիլմ չի, պոեզիա է, երաժշտություն սիրո, կյանքի, մահվան, անմահության մասին, Արոնովսկին նայողին տիեզերքում հավերժական հարցերի շուրջ ճանապարհորդելու ա տանում, բացառիկ, լուրջ ու էսթետիկ ֆիլմ:

 

 










Левиафан (2014)

Ժամանակակից ռուսական կինոյի ամենահաջողված ռեժիսորներից մեկի՝ Զվյագինցևի ապտակն է հետխորհրդային բոլոր ժողովուրդներին, սա բոլորի մասին ֆիլմ ա՝ հավատքի, պետական ու իրավական համակարգի, ընտանիքի, ընկերության մասին, ռեժիսորը կատարյալ ներկայացրել է մարդկային ճակատագրեր ուտող «հրեշի» մասին ֆիլմում: Մարդկային կյանքերի վրա կառուցված եկեղեցում աղոթող քաղաքական ու հոգևոր վերնախավի տեսարանի համար արժի էս ֆիլմը նայել ու նայել: «Левиафан»-ը կարևոր է նայելու, հոգևոր ու քաղաքական «կեղտից» ազատվելու ու մարգինալ մոտեցումները վերանայելու համար:

 






Beasts of No Nation (2015)

Բացարձակ ռեալիզմ, առանց սենտիմենտալ դրվագների, մանկությունից խեղված ճակատագրերի մասին, երբ մարդն առանց իր կամքի, առանց իր որոշումների արդյունքում հայտնվում ա ամենաիսկական «դժոխքում»: Էնքան իրական ա ամեն ինչ թվում, որ ֆիլմում հնչած ամեն մի կրակոցը քո մարմնի վրա ես զգում:
















 

 

 

 

Պատրաստեց Անի Հակոբյանը

Մեկնաբանություններում կարող եք գրել Ձեր սիրելի ֆիլմերը :)

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue