«Միշտ հմայիչ». Լուիզա Ներսիսյանի լուսանկարը
LIFEԴերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ փայլում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետեւորդներին ուրախացրել է հմայիչ լուսանկարով։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի վերնաշապիկ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել, իսկ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Օգտատարերը շտապել են հաճոյախոսություններ անել դերասանուհուն։ «Միշտ հմայիչ», «գնալով երիտասարդանում եք»,- գրել են նրանք։
Ավելի վաղ Լուիզա Ներսիսյանը լուսանկար էր հրապարել Ռուսաստանում հայտնի կատակերգու, տաղանդավոր արտիստ Միշա Գալուստյանի հետ։ Աստղերը միասին հարսանեկան արարողություն էին վարել, ինչից հետո Լուիզան համատեղ լուսանկար էր տեղադրել Ռուսաստանում հայտնի ու սիրված հումորիստի հետ։ Մեկնաբանություններում Լուիզա Ներսիսյանը Միշա Գալուստյանին շնորհակալություն էր հայտնել բեմում համատեղ վառ ժամերի համար։ Դերասանուհին, ինչպես միշտ, շքեղ կերպարում էր. նա երկար, հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Կերպարն ամբողջացնում էին երեկոյան սանրվածքն ու խոշոր ականջօղերը։