Հենրիխ Մխիթարյանը լքո՞ւմ է ֆուտբոլի ազգային հավաքականը
SPORTArmDaily.am-ի տեղեկություններով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը հայտարարելու է ազգային հավաքականը լքելու որոշման մասին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ Մխիթարյանն իր նման որոշումը պայմանավորելու է նրանով, որ ցանկանում է ավելի խորանալ ակումբային խաղում և հավաքականում տևական դադար է վերցնում։

Հավաքականը լքելու մասին լուրեր էին շրջանառվում դեռևս նոյեմբերի սկզբին և դժվար է ասել, Մխիթարյանի նման հապճեպ որոշումը որքանով է կապված այն հանգամանքի հետ, որ իր մայրը այսօր չընտրվեց ՀՖՖ գործկոմի անդամ, սակայն ամենայն հավանականությամբ դա ևս իր դերակատարումն ունեցել է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



