Վենետիկում կրկին ջրհեղեղներ են (լուսանկարներ, տեսանյութ)
INTERNATIONAL NEWSԻտալական Վենետիկը միլիարդավոր եվրոների վնաս պատճառած ջրհեղեղներից մի քանի շաբաթ անց կրկին հայտնվել է ծանր վիճակում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ պատմական քաղաքում կրկին ջրհեղեղներ են:
Պարբերականը հիշեցնում է, որ նոյեմբերի կեսերին ջրի մակարդակն այստեղ բարձրացել էր 1,87 մ-ով, ինչն աննախադեպ ցուցանիշ էր վերջին կես դարի համար:
Մինչդեռ երկուշաբթի առավոտյան ջրի մակարդակը բարձրացել է 1,44 մ-ով: Քաղաքապետ Տոտո Բերգամոն նշել է, որ Վենետիկում բնակվելու ամբողջ ընթացքում այսպիսի բան չէր տեսել:
Հյուրանոցների տերերն իրենց հերթին հայտնել են, որ ջրի մակարդակի՝ գնալով ավելի հաճախակի դարձած կտրուկ բարձրացումները 45 տոկոսով նվազեցրել են զբոսաշրջիկների քանակը:



1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



